Ի՞նչ պատահեց թագուհուն. Նիկոլը փչի, թագուհին պարի
Արթուր Հայրապետյան
Մարտ 10, 2021
Ի՞նչ պատահեց թագուհուն. Նիկոլը փչի, թագուհին պարի։
Սկզբում խիզախեց, հետո վախերը նրան կուլ տվեցին։ Քաղաքացիական դաշտում ուտոպիա է` բոլորն իրենց սպառել են։ Միակ խաղացողը թագուհին է, որի առաջ մի կարեւոր փաստաթուղթ են դրել ու ասել` կամ մեր ասածով կշարժվես, կամ քեզ գծերից կգցենք։ Թագուհին մնում է վախեցած, մինչդեռ իր ծածուկ գործողությունների համաձայն, կհայտնվի. ու կհաղթի.. եւ այդ վախերը առաջացան այն ժամանակ, երբ թագուհուն հանդիպեց Փաշինյանը։ Իսկ Փաշինյանը կարողանում է կոմպրոմատներ առաջ շարել։ Բայց որ հարցնող լինի, ինչո՞ւ առաջ դա չէիր անում, որ գիտեիր իբր վտանգ կա, մեղավորը ոչ թե ինքն է, որ պահել է հարմար պահի, որ վախեցնի այն դեղին քարտով, որը նեղ օրվա համար էր, այլ կպատասխանի` մեղավորը նախկիններն են, որ մինչեւ հիմա պահում են թագուհուն։ Իսկ թագուհու հիմնական բարաթը մի մարդու եռքին է, որն էլ շահել է. Ով բերել է, թող նա էլ տանի.. իսկ թագուհին վտանգի պահին կարթնանա խոր քնից, եւ գիտի ինչպես տեղավորվի թագավորի կողքին։
Նարիրա Ղարամանյան
Կիսվել