Սոֆյա Հովսեփյան. Ինչպես գիտեք նախորդ մեկ շաբաթվա ընթացքում մի խումբ մասնագետների հետ գտնվում էինք Արցախում: Այցի հիմնական նպատակն էր հանրակրթական դպրոցների ուսուցիչների , դպրոցների, մանկապարտեզների և վերականգնողական կենտրոնի բազմամասնագիտական խմբի անդամնե

Արթուր Հայրապետյան Ապրիլ 26, 2021

Սիրելի հայրենակիցներ , ինչպես գիտեք նախորդ մեկ շաբաթվա ընթացքում մի խումբ մասնագետների հետ գտնվում էինք Արցախում: Այցի հիմնական նպատակն էր հանրակրթական դպրոցների ուսուցիչների , դպրոցների, մանկապարտեզների և վերականգնողական կենտրոնի բազմամասնագիտական խմբի անդամների՝ հոգեբան, լոգոպեդ, հատուկ և սոցիալական մանկավարժների վերապատրաստումը և փորձի փոխանակումը:

Հագեցած վերապատրաստումը ամփոփվեց ապրիլի 24-ին կայացած գիտաժողովով, որտեղ ԱՀ կրթության կազմակերպիչները , մասնագետները և Հայաստանից այցելած մասնագետներն ու ծնողները խոսեցին ներառական կրթության խնդիրների և մարտահրավերների մասին: Վերապատրաստումներին մասնակցում էին 100-ից ավել մասնագետներ և ուսուցիչներ : Այս այցը պետք է տեղի ունենար 2020 թ. սեպտեմբեր ամսին , սակայն հանգամանքի բերումով՝ սկսված պատերազմի պատճառով, այն հետաձգվեց : Վերապատրաստումները պետք է ունենան շարունակական բնույթ և արդեն պլանավորում ենք հաջորդ այցը: Նշեմ , որ մասնագետի շարունակական կրթությունը պետք է լինի առաջնային և ոչինչ, և ոչ ոք, չի կարող խանգարել մեզ լինելու Արցախի կողքին: Այս այցը կարևոր էր նաև քաղաքական առումով, և այն իրականություն դարձավ : Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Արցախի ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանին, ԱՀ ԱԺ նախագահ պարոն Թովմասյանին , ԱՀ ԱԺ ԳԿՄՍԵ հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանին և նույն հանձնաժողովի մյուս պատգամավորներին, ԱՀ ԳԹԿ մանկավարժահոգեբանական գնահատման կենտրոնի աշխատակիցներին, այցը կազմակերպելու և նախաձեռնության համար նպաստավոր պայմաններ ստեղծելու համար : Թերևս այն իրականացնել հնարավոր չէր լինի , եթե չլինեին նվիրյալ մասնագետները , որոնք կամավոր կերպով միացան առաջարկիս և դպրոցների տնօրենները , որոնք նույնպես կարևորելով այս նախաձեռնությունը, նպաստեցին իրենց մասնագետների այցին: Շնորհակալ եմ Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոցի տնօրեն՝ Անահիտ Խոսրովյանին , Երևանի Ալ. Բլոկի անվան թիվ 122 հիմնական դպրոցի տնօրեն Մարինա Մալախյանին, Արմավիրի մարզի Գեղակերտի միջն. դպրոցի տնօրեն՝ Արմեն Ահարոնյանին,TMM« Սովորեցրու ինձ ավելին» ՀԿ-ի հիմնադիր՝ Լենա Հարությունյանին : Առանձնահատուկ շնորհակալություն այն մասնագետներին, ովքեր միացան և այս ծրագրի մեկնարկը իրականություն դարձրեցին ՝ Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոցի հատուկ մանկավարժ՝ Արմինե Բաբայանին , ուսուցչի օգնական՝ Սյուզաննա Ղանդիլյանին, Ալ. Բլոկի անվան 122 դպրոցի հոգեբան , մենթոր՝ Գայանե Մադաթյանին, Արմավիրի մարզի Գեղակերտի միջն. դպրոցի աշխարհագրության ուսուցչուհի , մենթոր՝ Անուշ Համբարձումյանին, «TMM Սովորեցրու ինձ ավելին» ՀԿ-ի հիմնադիր, ծնող , DVM ծրագրի մասնագետ ՝ Լենա Հարությունյանին: Հոգեբանների խմբի հետ աշխատել եմ ես ՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Սոֆիա Հովսեփյանս ՝ հոգեբան , արտթերապևտ: Հուսով եմ այն փորձը , որը կիսեցինք մեր գործընկերների հետ , կունենա արդյունավետություն և առավել մեծ առաջընթացներով աշխատանք:

Սոֆյա Հովսեփյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024