Ինքնությունը վերագտնելու հույս տալ

Արթուր Հայրապետյան Ապրիլ 06, 2021

Իսկ ավանդակա՞ն Սփյուռքը: Հիմքեր ունեմ պնդելու, որ նրա վստահությունը Հայաստանի նկատմամբ խիստ նվազել է, եւ այստեղ դեր են խաղացել մի քանի գործոններ: Առաջինն, իհարկե, ազգային նվաստացումն է, որը, կարծում եմ, զգում է արժանապատվություն եւ մտավոր որոշակի ունակություններ ունեցող ցանկացած հայ: Բայց այդ նվաստացումը սփյուռքահայերի շրջանում կարող է բերել ազգային ինքնության ճգնաժամի. մինչ 2020 թվականի աշունը նրանք հնարավորություն ունեին օտար միջավայրում իրենց զգալու որպես հաղթող ազգի ներկայացուցիչներ, իսկ հիմա նրանք այդ հնարավորությունը չունեն: Այնուհետեւ՝ անվստահության պատճառներից են Հայաստան համահայկական հիմնադրամի, մեղմ ասած, կասկածելի գործողությունները, որոնք խնդիրներ ստեղծեցին, մասնավորապես, ԱՄՆ-ում ապրող մեր հայրենակիցների համար: (Լավ է, որ գոնե այսօր կառավարության խելքը կտրեց այդ 52 միլիարդը վերադարձնել հիմնադրամ): Եվ վերջապես. ներկա իշխանությունների խոսակցություններն այն մասին, որ հենց հիմա ճիշտ ժամանակն է բարեկամական հարաբերություններ հաստատել մեզ պարտության մատնած Թուրքիայի հետ, նույնպես չեն կարող դուր գալ սփյուռքահայերին:

Այսքանով հանդերձ՝ Հայաստանում եւ Արցախում կան մարդիկ, որոնք «ախտահարված չեն» նախահեղափոխական եւ հեղափոխական արատներով, եւ որոնց սփյուռքահայերը վստահում են: Այդ մարդիկ պետք է մոռանան իրենց քաղաքական նախասիրությունների մասին, հաշվի չառնեն, թե ով է ներկայումս ղեկավարում Հայաստանը, եւ Սփյուռքի իրենց կապերով իրականացնեն գուցե ոչ այնքան մասշտաբային, բայց հայրենիքի համար կարեւոր ծրագրեր՝ ոչ միայն բարեգործական, այլեւ ներդրումային՝ նաեւ մեր հայրենակիցների փորձը եւ մտավոր ներուժն օգտագործելով...

 

https://www.aravot.am/2021/04/06/1182063/

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024