Իրավիճակ է փոխվել, կամ էլ մարդ է վատացել
Արթուր Հայրապետյան
Ապրիլ 13, 2021
Առողջապահության նախարարությունը` մեկ անձից կատարվող գնման ընթացակարգով, առանց մրցույթի, 2021 թվականի համար «հիվանդանոցային ծառայություններ» տողով չորս ապահովագրական կազմակերպության հետ կնքել է գնման պայմանագիր` 1 միլիարդ 407 մլն 122 հազար դրամ ընդհանուր գումարով: Դրանից ամենաշատը՝ 487 մլն 162 հազար դրամ, բաժին է հասել «Նաիրի Ինշուրանս» ընկերությանը, որի 60 տոկոսը պատկանում է Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին, հայտնում է Factor.am-ը:
«ՉԻ». Իրավիճակ է փոխվել, կամ մարդ է վատացել: Եթե երկու տարի առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե «հատ-հատ ժողովրդից թալանածը հետ ենք բերելու», հիմա հակառակն է՝ հատ-հատ վերադարձնում են:
Երկու տարի է, ինչ Քոչարյանների ընտանիքը ահռելի ծախսեր է կատարել, փաստաբան է, պիցցա, լրատվամիջոց, երևի հաշիվ է ներկայացրել իշխանություններին, սրանք էլ մանրից այդ գումարները փոխանցում են նրանց:
Շուտով ոստիկանությունը մրցույթ է հայտարարելու՝ Ճանապարհային ոստիկանության համար մեքենաներ ձեռք բերելու նպատակով, չենք զարմանա, եթե առանց մրցույթի հաղթող ճանաչեն «Տոյոտա Արմենիային», կամ էլ Հայաստան ժամանող բոլոր օտարեկրյա պատվիրակություններին «Կոնգրես» հյուրանոցում տեղավորեն:
Կիսվել