Իշխանությունը մատը մատին չի տալիս, ավելին, հասկացնում է, որ պետք է համակերպվել պարտվողի հոգեբանության հետ և հաղթող կողմն ինչ ուզում է , պարտավոր ենք անել

Արթուր Հայրապետյան Հունվար 04, 2021

Ադրբեջանի բռնապետի ճառերում արդեն ակնհայտ է հաղթանակը պահելու տագնապը։

Նրա խոսքում կան շեշտարդումներ, որոնք միգուցե առաջին հայացքից այդքան էլ կարևոր չեն, սակայն շատ լուրջ մեսիջներ են պարունակում իր հասարակության համար։

Նա թաքնված տողատակերով հասկացնում է, որ պատերազմը դեռ չի ավարտվել, և քանի որ իրենք հաղթող կողմ են , ուստի հիմա պետք է նաև հոգեբանորեն ջախջախել թշնամուն, այսինքն մեզ։ Ի դեպ, նա գոհ է այդ հոգեբանական պատերազմից, քանի որ , ըստ իրեն, ընդգրկված են լավագույն մասնագետները։

Հոգեբանական պատերազմի մաս են կազմում հեռանկարային ծրագրերի հանրայանցումը , որոնք կապված են գրաված հողերի հետ, ինչպես նաև ՀՀ-ի նկատմամբ տարածքային ակնկալիքների վերաբերյալ թեզերի շրջանառությունը։

Մենք վերջ ի վերջո պետք է գիտակցենք, որ գործ ունենք շատ լավ պատրաստված թշնամու հետ, ով ունի ինչպես բացահայտ աջակիցներ, այնպես էլ բիզնես շահերով հետաքրքրված ոչ բացահայտ աջակիցներ։

Այո, մենք թեկուզ երկու ամիս անց, դեռևս գտնվում ենք հոգեբանական շատ ծանր վիճակում և փոխանակ այդ վիճակից դուրս գալուն, ամեն օր նոր ազգադավ իրողություններին բախվելով, ավելի ենք ընկղմվում կործանարար հոգեկան անկման մեջ։

Այս առումով մեր իշխանությունը մատը մատին չի տալիս, ավելին, հասկացնում է, որ պետք է համակերպվել պարտվողի հոգեբանության հետ և հաղթող կողմն ինչ ուզում է , պարտավոր ենք անել։

Մենք օր առաջ պետք է դուրս գանք այս կործանարար ոլորապտույտի մեջից․․․

ԿԱՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Կիսվել