Կապանի շահեկան դիրքերը հանձնվում են թշնամուն

Արթուր Հայրապետյան Դեկտեմբեր 17, 2020

Վաղը՝ մինչև 17.00-ն, Կապանի շահեկան դիրքերը հանձնվում են թշնամուն, տեղեկատվությունն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը:

«Լուրը ճիշտ է: Դա մեզ համար ցավալի հրահանգ էր: Մեր շահեկան դիրքները, որոնք զբաղեցրել էինք մինչև նոյեմբերի 9-ը՝ ապահովելով Կապանի համար անվտանգության գոտի, այսօր առավոտ արդեն հրահագնվել է, որ վաղը մինչև 17.00-ն պետք է լքենք, հետ նահանջենք ընդհանուր սահմանագծով», - հայտնեց քաղաքապետը: Հարցին՝ դա նախատեսվո՞ւմ էր ստորագրված եռակողմ հայտարարությունով, Փարսյանը պատասխանեց, որ դրանում որևէ խոսք Զանգելանի կամ Կուբաթլուի շրջանների վերաբերյալ չի տեսել: «Մեր հարակից շրջանը Զանգելանի շրջանն է, Գորիսի հարակից շրջանը Կուբաթլուի շրջանն է: Այդ համաձայնագրի մեջ Կուբաթլուի և Զանգելանի շրջանների վրաբերյալ որև է բան չկա»: Կապանի քաղաքապետը նաև ընդգծեց՝ բազմիցս ասել է, որ առանց իրենց՝ տեղական ինքնակառավարման մարմինների, ինքնուրույն որոշումներ չկայացնեն. «Չարեցին: Ես սրանից էի վախենում, դրա համար էի էդքան բարձրաձայնում անվտանգության հրացը»: Նա նշեց, որ Կապանում այս պահին լարված իրավիճակ է՝ քաղաքացիներն ակցիա են իրականացնում, և ավելացրեց՝ կարող ենք համարել, որ ինքն արդեն միացել է ցուցարարներին:

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024