Կարենը վիրավոր շարունակել է կռվել, այդպես էլ օգնություն չստանալով հրամանատարից՝ ընկերոջ հետ ինքնասպան է եղել Շուշիում

Արթուր Հայրապետյան Փետրվար 09, 2021

Կարենը վիրավոր շարունակել է կռվել, այդպես էլ օգնություն չստանալով հրամանատարից՝ ընկերոջ հետ ինքնասպան է եղել Շուշիում՝ նոյեմբերի 7-ին, երեք տեղից վիրավորում ստացած 20-ամյա զինծառայող, սերժանտ Կարեն Միրզոյանն ընկնելով հակառակորդի շրջափակման մեջ, այդպես էլ չստանալով օգնություն հրամանատարից, ընկերոջ՝ Նարեկի հետ ինքնասպան է եղել, որ գերի չընկնի։ Կարեն Միրզոյանը ծնունդով Ագարակ քաղաքից էր, ծնողների միակ որդին։ «Ըմբշամարտով էր զբաղվում, Հայաստանից դուրս մրցումների էր մասնակցում, մարզիչը միշտ ասում էր՝ խոստումնալից ապագա է սպասվում Կարենին։ Որոշել էր ծառայությունից հետո զբաղվել ըմբշամարտով։ Սովորում էր Ագրարային համալսարանում, առաջին կուրսի առաջին կիսամյակը միայն սովորեց ու մեկնեց ծառայության։ 2019 թվականի հունվարի 25-ին զորակոչվեց բանակ։ Ծառայում էր Ստեփանակերտում, հակատանկային դասակում էր։ Ամիսներ անց արդեն հասկացել էին իրենց սպայական կազմում, որ Կարենը շատ կազմակերպված էր, հետո սերժանտական դասերի էր մասնակցում։ Արդեն կոչումով սերժանտ էր։ Շատ նվիրված էր զինվորներին»,– NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Կարենի քույրը՝ Ալիսա Միրզոյանը։ Ալիսան պատմեց, որ պատերազմից երկու առաջ՝ սեպտեմբերի 25-ին, խոսել են եղբոր հետ, ասել է՝ վիճակը լարված է, ամեն րոպե պատրաստ պետք է լինենք. «Սեպտեմբերի 27-ի առավոտյան լսեցինք լուրերը, տեղեկացանք, որ իրենց Ստեփանակերտի զորամասից հանել են, ապահով վայրում են։ Իրականում հայրիկին պատմել էր, որ իրենց տարել են Հադրութ, իրենք այնտեղի թեժ մարտերին են մասնակցել, մոտ 20-25 օր այնտեղ են մնացել»։ Քույրն ասաց, որ Հադրութի մարտերից հետո Կարենին տարել են Խոջալու, որ հանգստանան մի փոքր, այնտեղից էլ զանգել է ծնողներին. «Ուրախացած ասում էր՝ գիտեք, ընկերոջս սպանող թուրքին ես իմ ձեռքով սպանել եմ»։

 

https://irakanum.am/2021/02/08/%d5%af%d5%a1%

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024