Կարսի դեպքերի առիթով Խան Խոյսկու և Խատիսյանի հեռագրերը

Արթուր Հայրապետյան Փետրվար 14, 2021

Կարսի դեպքերի առիթով Խան Խոյսկու և Խատիսյանի հեռագրերը․ Յառաջ, 14 փետրվար, 1920թ 

Ադրբեջանի արտգործնախարար Խան Խոյսկու հեռագիրը Հայաստանի արտգործնախարար Խատիսյանին Բաքու, 8 փետրվար Ադրբեջանի կառավարությունը ստացել է հեռագրական հաղորդագրություն Ղարսի մահմեդականների հայրենակցական միության նախագահից հունվարի 28-ին հայկական կանոնավոր մասերի սկսած առաջխաղացության մասին Շուրագյոլի, Զարուշատի, Չլդըրի (տեքստում, հավանաբար վրիպակ է, գրված է՝ Շադլիր-ԱՆԻ) և Աղբաբայի շրջանների վրա և հայկական հրետանիով հիշված շրջանների մահմեդական գյուղերի ոչնչացման մասին։

Ադրբեջանի կառավարությունը անտարբեր մնալ չի կարող Անդրկովկասի սահմաններում ոչնչացման մատնված մահմեդականների վիճակի հանդեպ։ Ադրբեջանի կառավարության անունից վճռականորեն բողոքում եմ Ղարսի շրջանի մահմեդական ազգաբնակչության անհասկանալի ոչնչացման դեմ և ցանկանում է հուսալ, որ հայկական կառավարությունը ի սեր պահպանման Ադրբեջանի հետ բարեկամական հարաբերությունների անհապաղորեն վերջ կդնի հայկական զորական մասերի ագրեսիվ գործողություններին։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար՝ Խան Խոյսկի Հայաստանի արտգործնախարար Խատիսյանի պատասխան-հեռագիրը Ադրբեջան արտգործնախարար Խան Խոյսկուն

Երևան, 10 փետրվար

Այս անգամ ձևական կողմից չշոշափելով Ադրբեջանի կառավարության՝ Հայաստանի ներքին գործերին խառնվելու անթույլատրելիության մասին․․․ տեղեկությունների ամբողջապես անհիմն լինելը, ի պատասխան Ձեր հարցումին հաղորդում եմ Ձեզ լրիվ բնագիրը Ղարսի մահմեդականներիԱզգային խորհրդի հեռագրի, որ ստացել է Հայաստանի կառավարությունը։ «Եկվոր անհանգիստ տարրը ամբողջ ժամանակ հրահրում և աղմկում են թաթարական գյուղերը, կողոպտում ժողովրդին և անկարգություններ առաջ բերում։ Իշխանությունը խաղաղասիրությունը սպառելով՝ ստիպված եղավ կարգի պաշտպանության համար կանչել զորք, որը համապատասխանում է մեր տրամադրությանը։ Թյուրիմացությունից խուսափելու համար պատվավոր ներկայացուցիչների հետ գնում ենք դեպքի վայրը՝ իսկական դրությունը ժողովրդին պարզելու համար։ Առիթից օգտվում եմ՝ հավաստիացնելու մեհմեդականների լիակատար օրինահպատակությունը մեր կառավարության»։ Առաջ բերվածից Դուք լիակատար պարզությամբ կտեսնեք, որ ոչ մի ագրեսիվ քայլերի չի դիմել մահմեդական ազգաբնակչության վերաբերմամբ Հայաստանի կառավարությունը և երկար ժամանակ, համոզելու համար գործ դրված միջոցներից հետո, ստիպված դիմեց զինական ուժի ազդեցությամբ մի խումբ անպատասխանատու անձանց դեմ, որոնք շրջանի խաղաղ կյանքը կողոպուտով և հանցագործ ագիտացիայով խանգարել էին և խանգարում էին։ Կառավարությունը գործել է նույն մահմեդական ազգաբնակչության ցանկության համաձայն, որոնք կառավարության մոտ փնտրում էին պաշտպանություն եկվոր ագիտատորների հանցագործ գործողությունների հանդեպ։ Այժմ շրջանում տիրում է անխախտելի կարգ և խաղաղություն։

Արտաքին գործերի նախարար՝ Ալ․ Խատիսյան

Յառաջ օրաթերթ, ՀՅԴ, Երևան, թիվ 34, շաբաթ, 14 փետրվար, 1920 թ․

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024