Կասկածներ կան, որ Խնձորեսկը, Քարահունջը հանձնվելու են Ադրբեջանին, դրա համար կառավարությունը չի ցանկանում այդ բնակավայրերն ընդգրկել սոցիալական աջակցության ծրագրում՝ ինչպես սահմանամերձ մյուս բնակավայրերի համայնքները

Արթուր Հայրապետյան Փետրվար 18, 2021

Կասկածներ կան, որ Խնձորեսկը, Քարահունջը հանձնվելու են Ադրբեջանին, դրա համար կառավարությունը չի ցանկանում այդ բնակավայրերն ընդգրկել սոցիալական աջակցության ծրագրում՝ ինչպես սահմանամերձ մյուս բնակավայրերի համայնքները: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողներն այսպիսի հարց ուղղեցին աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանին:

 

Նախարարն այսօր կառավարության նիստում ներկայացրեց մանրամասներ այդ ծրագրից: Կառավարության որոշման համաձայն՝ Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերի 39 նոր համայնք ներառվել են սոցիալական աջակցություն ստացող համայնքների ցանկում: Այդ բնակավայրերի բնակիչները կստանան աջակցություն՝ կոմունալ ծառայությունների վարձավճարների, գույքահարկի փոխհատուցում: Սակայն ցանկում չեն ընդգրկվել Խնձորեսկն ու Քարահունջը, որոնք նույնպես սահմանամերձ են:

 

https://www.aravot.am/2021/02/18/1172053/

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024