Կազանում գտնվող ՀՀ վարչապետի ինքնաթիռում տեխնիկական անսարքություն էր հայտնաբերվել

Արթուր Հայրապետյան Ապրիլ 30, 2021

Ինչպես հայտնել ենք, Կազանում գտնվող ՀՀ վարչապետի ինքնաթիռում տեխնիկական անսարքություն էր հայտնաբերվել:

 

«Եթե խնդիրը չլուծվեց, պատվիրակությունը կվերադառնա այլ ինքնաթիռով»,- նշել էին գործադիր մարմնից։

 

Hraparak.am-ի տեղեկություններով` Նիկոլ Փաշինյանի ու նրա պատվիրակության համար նոր օդանավ են գտել` Bombardier CRJ 200 մակնիշի բիզնես-ջեթ, որով էլ վերադառնում են Երևան: Կայքին ասել են` օդանավը վարձակալել են, որի արժեքը կազմել է մոտ 40 հազար դոլար: Օդանավը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կկատարի ժամը 00:05 րոպեին: 

Կիսվել