Կբացվի Արգիշտի Քյարամյանի ակումբը

Արթուր Հայրապետյան Ապրիլ 01, 2021

Կբացվի Արգիշտի Քյարամյանի ակումբը


Մարտի 26-ին Նիկոլ Փաշինյանը Անդրանիկ Սիմոնյանին նշանակել էր Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնում:

Այսօր Նիկոլ Փաշինյանը Անդրանիկ Սիմոնյանին ազատել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից:

Եվ հենց այսօր Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ:

 

«ՉԻ». Դե ինչ, արդեն ժամանակն է, որ Հայաստանում ստեղծվի Արգիշի Քյարամյանի անվան պատվավոր ակումբ: Այդ ակումբի անդամներ կարող են դառնալ բոլոր նրանք, ովքեր 3-ից 5 օրում հասցրել են զբաղեցնել 2 և ավելի պաշտոններ: 

Ներքին զգացողություն ունենք, որ Անդրանիկ Սիմոնյանի կարիերան այսքանով չի ավարտվի: Մոտ օրերս նա կարող է նշանակվել ԱԱԾ պետ, որից հետո՝ ՊԵԿ-ի օպերատիվ-հետախուզական վարչության պետի տեղակալ, հետո՝ Վերահսկողական ծառայության պետ: 

Խեղճ Արմեն Սարգսյան. հազիվ էս քանի օրը գլուխը խախանդվել էր Կառավարություն-Գենշտաբ գրագրությունից հետո, հիմա էլ Անդրանիկ Սիմոնյանի նշանակում-ազատումներով պիտի զբաղվի:

Հ.Գ. Հետո էլ ասում են՝ կադրային սով է: Հլը տեսեք՝ ինչ կադրեր ունենք. ամեն տեղ հասցնում են:

ՉԻ

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024