Կոչ Բաքվին՝ հարգել Ժնևյան կոնվենցիան զինադադարից հետո

Արթուր Հայրապետյան Մարտ 26, 2021

Կոչ Բաքվին՝ հարգել Ժնևյան կոնվենցիան զինադադարից հետո

Հեղինակավոր «Corriere della Sera» իտալական պարբերականը հրապարակել է իտալացի մտավորականների՝ Ադրբեջանին ուղղված կոչը: Հրապարակում ենք ռազմագերիների ազատման վերաբերյալ Ադրբեջանի կառավարությանն ուղղված կոչը, որին, ի թիվս այլոց, միացել են նաև Դաչիա Մարայինին, Անտոնիա Արսլանը, Լաուրա Էֆրիկյանը, Կառլո Վերդոնեն և Ջովաննի Դոնֆրանչեսկոն

 

«Խիստ անհանգստացնող է այն փաստը, որ չնայած Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված հրադադարի մասին եռակողմ հայտարարությանը՝ հարյուրավոր հայ քաղաքացիական անձինք և ռազմագերիներ՝ ներառյալ կանայք, դեռևս գերության մեջ են և չեն ազատվել Ադրբեջանի կողմից: Նրանցից շատերը գերեվարվել են ռազմական գործողությունների ավարտից հետո:

 

Կոչ ենք անում Ադրբեջանին անհապաղ և անվերապահորեն իրենց ընտանիքներին վերադարձնել բոլոր ռազմագերիներին և մնացյալ բոլոր գերիներին՝ համաձայն Ժնևյան կոնվենցիաների և եռակողմ հայտարարության: Հայ ռազմագերիների ազատ արձակման հետ կապված խոչընդոտները քաղաքականացնում են հետպատերազմյան հումանիտար վերականգնման գործընթացը:

 

https://www.aravot.am/2021/03/25/1179886/

Կիսվել