Կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում

Արթուր Հայրապետյան Մայիս 05, 2021

Երեկ՝ մայիսի 4-ին, կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում: Ժամը 22:00-ից 22:10-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Վազգեն 1-ին փողոցում կրակոցներ են հնչել:

 

 

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամանել են ոստիկանության, ճանապարհային ոստիկանության մեծ թվով աշխատակիցներ: Ոստիկանները պարզել են, որ նշված վայրից հրազենային վնասվածքներով «Վաղարշապատ» բժշկական կենտրոն է տեղափոխվել երիտասարդ տղայի դի:

 

Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են ինքնաձիգից արձակված 30-ից ավելի կրակված պարկուճներ, իսկ կրակոցի վայրից մոտ 200 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է վթարված Hyundai Elantra ավտոմեքենա, որի վրա հայտնաբերվել են կրակոցների հետքեր: Կրակոցների հետևանքով էլ վնասվել է քաղաքացուն պատկանող իր տան առջև կայանված Ford Transit մակնիշի ավտոմեքենա:

 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են սպանվածի ինքնությունը:

 

 

Փաստի առթիվ ստեղծվել է քննչական խումբ, կատարվել է դեպքի վայրի զննություն:

 

Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ դեպքի վայր է ժամանել նաև Վաղարշապատի դատախազը:

 

Ըստ կայքի տեղեկությունների՝ սպանված երիտասարդը Դոն Պիպոյի թիկնապահներից է եղել:

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024