Կրկնվող պատմություն է. համացանցում հայտնվում են կադրեր, որոնք վկայում են, որ Սյունիքի մարզում ադրբեջանցի զինծառայողներն իրենց պաստառներով եւ դրոշներով հայտնվում են մեր բնակավայրերից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա

Արթուր Հայրապետյան Մարտ 10, 2021

Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում իրավիճակը քարոզչությունը գերագնահատելու մեկ այլ դրսեւորում են: Կրկնվող պատմություն է. համացանցում հայտնվում են կադրեր, որոնք վկայում են, որ Սյունիքի մարզում ադրբեջանցի զինծառայողներն իրենց պաստառներով եւ դրոշներով հայտնվում են մեր բնակավայրերից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա: Դրան հետեւում է պաշտոնական «ջղային» հերքումը, որն ավարտվում է «հորդորում ենք զերծ մնալ կեղծ եւ ստահոդ լուրերից» կոչով, իսկ ԱԱԾ-ն, իր բուն գործը թողած, փորձում է արգելել բոլոր նկարահանումները (ինչն, ի դեպ, գործնականում անիրագործելի է): Իմ կարծիքով, «դեղատոմսը» շատ պարզ է. պետք է ասել ճշմարտությունը, ոչ թե փորձել ֆռռացնել մարդկանց՝ բացասական վերաբերմունքից խուսափելու համար: Այսինքն, պարզ ասել՝ «մենք պայմանավորվել ենք ռուս խաղաղապահների եւ ադրբեջանական կողմի հետ, որ ադրբեջանցի զինծառայողներն իրենց դրոշներով եւ պաստառներով պետք է լինեն հենց այնտեղ, որտեղ կանգնած են»: Կամ, եթե դա այդպես չէ, ապա պետական կառույցները պիտի հայտարարեն՝ «մենք համաձայն չենք, որ ադրբեջանցիներն այնտեղ կանգնեն եւ բանակցություններ ենք վարում, որ նրանք հեռանան»: Բայց ծամածռություններով զբաղվել, անընդհատ հերքել, քողարկել փաստերը 21-րդ դարի երրորդ տասնամյակում, ինձ թվում է, անիմաստ է:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024