Լենա Նազարյանը օգտագործելով «երազանքներ», «գետին» ու «ոտքեր» բառերը, երևի բնազդաբար նշում է հենց այն բաները, որոնք այս կառավարությունը խլեց մեր ժողովրդից

Արթուր Հայրապետյան Հունվար 17, 2021

Լենա Նազարյանը հարցազրույց է տվել...

Ասել է, որ չի պատրաստվում պատերազմով հետ բերել կորցրած տարածքները, այլ քաղաքական գործընթացների միջոցով: Նա համոզված է, որ հենց պարտված ղեկավարն առավել լավ է պատկերացնում մեր դրությունն ու հնարավորությունները և որ «Փաշինյանի ոտքերն ամուր կերպով գետնին են, ոչ թե երկնքում` երազանքների մեջ։» Կարճ ասած. Ժողովուրդ ջան, եթե մենք մինչև պատերազմը ոտքերով երկնքում էինք, Ալիևին երազային տավուշյան ապտակներ էինք հասցնում, պատրաստվում պատերազմի, լավրովյան պլանն օլորում ու ԵԱՀԿ-ի..., ապա հիմա, պարտվելուց հետո` մենք արդեն ամուր, երկու ոտքով կանգնած ենք գետնին ու երազանքներով չենք առաջնորդվում: Էլ ի՞նչ եք ուզում: Հատկանշական եմ համարում, որ Լենա Նազարյանը օգտագործելով «երազանքներ», «գետին» ու «ոտքեր» բառերը, երևի բնազդաբար նշում է հենց այն բաները, որոնք այս կառավարությունը խլեց մեր ժողովրդից:

ՎԱՀՐԱՄ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024