«Մամ տուր, պապայի մեդալը ես պահեմ»

Արթուր Հայրապետյան Մարտ 15, 2021

«Մամ տուր, պապայի մեդալը ես պահեմ». Հերոսի Մարտական Խաչ առաջին աստիճանի շքանշանը հանձնվեց ընտանիքին

Մայոր Մեսրոպ Վարդանյանը, որ Արցախյան երկրորդ պատերազմում անմահացել է Շուշիում իր զինվորներին փրկելիս, այս տարվա մարտի 13-ին դարձավ 31 տարեկան; Հերոսի կինը՝ Վարսուհի Շամխալյանն Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ այդ օրը ամուսնու ծննդավայր Լոռու մարզի Լեռնանցք գյուղի դպրոցում, որի լավագույն աշակերտներից մեկն է եղել Մեսրոպը, իրենց է հանձնվել նրա Մարտական Խաչ առաջին աստիճանի շքանշանը եւ Արիության մեդալը: «Դպրոցում միջոցառում էր կազմակերպված, դասարան էր անվանակոչվել Մեսրոպի անունով, դրա համար որոշեցի, որ հենց այդ օրը հանձնվի շքանշանը: Եկել էին զորամասի բարոյահոգեբանական գծով տեղակալը, Մեսրոպիս մի քանի ընկեր: Ներկա էր գյուղապետ Լեւիկ Աբգարյանը… Երեխաներն էլ լավ միջոցառում էին կազմակերպել»,-նշեց մեր զրուցակիցը: Հավելեց, որ սկեսրայրը, որ երկար տարիներ աշխատել է Լեռնանցքի դպրոցում, պատրաստվում է դիմել մարզպետարան՝ դպրոցը որդու անունով անվանակոչելու համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2021/03/15/1177399/

Կիսվել