Մարդու հոգին խոր է ու դժվար հասկանալի

Արթուր Հայրապետյան Մարտ 13, 2021

Մարդու հոգին խոր է ու դժվար հասկանալի: Իսկ բանաստեղծի հոգին՝ բոլորովին անըմբռնելի...... 1936թ. Մոսկվայում պրոֆեսոր Հարությունյանը իր տանը հրավեր էր կազմակերպել: Հավաքվել էինք մի քանի տասնյակ մարդ: Սպասում էինք Չարենցին: Ժամը 10-ին եկավ կնոջ հետ: Ուրախ, ոգևորված բացականչություններից հետո հյուրերն սկսեցին տեղավորվել: Հանկարծ Չարենցը դարձավ կնոջը: - Վեր կաց, պարիր: - Ի՞նչ պար, ես պարել չգիտեմ: - Պարիր, ասում եմ, ինչ կուզես, միայն պարիր: Երաժշտություն: Դաշնամուրը հնչեցրեց «Նազ պարը»: Չարենցի կինը անորոշ շարժումներով պարեց, բայց կարճ: Փորձեց նստել, Չարենցը գոռաց: - Պարիր, երկար պարիր: Տպավորությունն այն էր, որ եթե չպարեր, կարծես աղետ էր լինելու: Տեսարանը հույժ տպավորիչ էր, դրամատիզմով հագեցած: Մեկ էլ հանկարծ Չարենցը ելավ տեղից ու փակ աչքերով դարձավ ինձ: - Լսիր, դու մի երգ գիտես, հիշու՞մ ես: - «Խնուս գե՞ղը»: - Այս, երգիր: - Եղիշե, ես երգելու տրամադրություն չունեմ: - Երգիր, երգիր, խնդրում եմ: Շուտ, շուտ սկսիր: - Այնպես էր աղերսում, կարծես ուզում էր ասել՝ կխելագարվեմ: Երգեցի, և կարծես, վերջ: - Տասը անգամ երգիր, մեկը մյուսի ետևից տասը անգամ: Սկսիր: Եթե ինը երգես, կբարկանամ: Ուղիղ տասը անգամ: Իմ դրությունը տրագիկոմիկական էր: Ինչպե՞ս թե՝ տասը անգամ: Մեկ անգամ երգեցի առանց ցանկության ու տրամադրության: Եվ վերջապես, հրամաններով ես չեմ կարող երգել միևնույն երգն այդքան անգամ: Հյուրերը նույնպես: - Երգեք, երգեք: Նորից սկսում եմ երգել: Չարենցը աչքերը փակ, սկսեց հաշվել: - Էդ մեկ, շարունակիր: Տեր աստված, այս ինչ տանջանք է: Իսկ այդ ժամին ի՞նչ էր կատարվում մեծ բանաստեղծի սրտում, ո՞վ կարող էր գուշակել: Իմ երգին, իմ ձայնին կարոտ չէր Եղիշեն, և մի առանձին բան էլ չկար իմ կատարման մեջ: Երևի այդ երգի պահին իրեն ապահով էր զգում մարդկանց խոսակցություններից: Կամ գուցե այդ վայրկյանները նրան ստիպում էին ոչնչի մասին չմտածել: Մարդու հոգին խոր է ու դժվար հասկանալի: Իսկ բանաստեղծի հոգին՝ բոլորովին անըմբռնելի:

ԴԱՎԻԹ ՄԱԼՅԱՆ

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024