Մարդիկ մարդկանց մեջ են Աստծուն փնտրում

Արթուր Հայրապետյան Մայիս 03, 2021

Մենք ապրում ենք շատ ծանր ժամանակներ, որտեղ կա` տեսանելի եւ անտեսանելի չարիքներ։ Ու չգիտես, թե վաղը ինչ է լինելու։ Շատերն են անհանգստացած երկրի ու ժողովրդի համար, բայց իրականում երկրի ու ժողովրդի համար անհանգստացողի համար, հրապարակային անհանգստությունն էլ բավական է, որ այն ավարտվի ծափերով։ Անփառունակ եք։ 

Գյադաները առաջ են եկել, չէ՛` գցել։ Իսկ ո՞ւմ է ձեռնտու` գյադաներին ո՞վ է առաջ գցում, ի՞նչ նպատակով, ի՞նչ եք պատրաստում, կիսատ գործեր կան, գիտենք, որ փորձում եք վերարտադրվել, ու իրագործել։ Քիչ էր երեւի մեր զոհերը, տարածքային կորուստները, ու այս ողբերգության մեջ անհայտ կորածներ, գերիներ, ու տասնյակ հազարավոր հաշմանդամ զինվորներ։ 

Երկիրը կաթվածահար է լինում։ Մսխեցիք մեր ներքին ներուժն ու հավատը, անհավատ դարձրեցիք բոլորին։ Մարդն էլ Աստծուց հեռացավ, ու հիմա Աստծուն ենք աղերսում, որ ների մեր մեղքերը, բայց դարձի չենք գալիս, որովհետեւ ինչքան էլ սխալական ենք, բայց միեւնույն է սխալներ ենք գործում ու մեղավորներ փնտրում։ 

Մարդիկ մարդկանց մեջ են Աստծուն փնտրում։

 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024