Մենք պարտավոր ենք զգոն կերպով հետևել և հասկանալ, թե 2020-ի պատերազմից հետո Արցախում պատերազմելու ինչ ձևեր կընտրեն տարածաշրջանային թշնամիները

Արթուր Հայրապետյան Մարտ 18, 2021

Ռուսաստանը և Թուրքիան վարում են ակտիվ հիբրիդային պատերազմ․ Սիրիայում թուրքական 20 «Բայրաքթար» աթս-ները մարտի 10-ին հարձակվել են ռուսական «Պանցիր-C1» զենիթահրթիռային-հրանոթային համալիրի վրա, փորձել շարքից հանել ռուսական զինտեխնիկան։ Տևական բախման հետևանքով ռուսական «Պանցիր»-ներից մեկը վնասվել է, ինչը թուրք ռազմական փորձագետ Էնես Քայը համարել է թուրքական ռազմական արդյունաբերության հաղթանակ ռուսների նկատմամբ։

Ի պատասխան, արդեն մարտի 14-ին ռուսական կողմը հայտարարել է գերբարձր հաճախականության թնդանոթի մասին, որը կկարողանա խոցել թուրքական անօդաչուները մինչև 20 կմ հեռավորության վրա։ Ռուսական «Պանցիր»-ի արդյունավետ հեռավորությունը շուրջ 5 կմ է, մինչդեռ թուրքական «Բայրաքթար»-ը կարող է թռչել մինչև 8կմ բարձրությունում։

ՌԴ-ն իր նոր՝ գերբարձր հաճախականության զենքը պատրաստվում է լայն վաճառքի հանել 2025-ից, բայց խոստանում է ավելի վաղ տրամադրել իր դաշնակիցներին։ Սիրիայում, Իրաքում, Լիբիայում և Ուկրաինայում միջնորդավորված պատերազմը Թուրքիայի և Ռուսաստանի միջև դեռևս արտահայտվում է զենքերի փորձարկման, միմյանց ռազմական արդյունաբերության հաջողությունները ոչնչացնելու, չեզոքացնելու քայլերով։

Մենք պարտավոր ենք զգոն կերպով հետևել և հասկանալ, թե 2020-ի պատերազմից հետո Արցախում պատերազմելու ինչ ձևեր կընտրեն տարածաշրջանային թշնամիները։ Ռուսաստանի և Թուրքիայի միջև պատերազմը երբևէ չի ավարտվել, թեպետ նրանք պարբերաբար խոսում են միմյանց սիրահետելու բառապաշարով։

ՆԱԻՐԻ ՀՈԽԻԿՅԱՆ 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024