Մեր երեխաները ապահով չեն. Ամեն վայրկյան վտանգի մեջ են

Արթուր Հայրապետյան Դեկտեմբեր 17, 2020

Տիկին Ռիփսիկը հումորը տեղը կին է։ Ասում է. «Մատաղ լինեմ, համարի քո մերն եմ, պառկած զրուցենք. բայց հա, նայի, հանկարծ չնկարես, ոչ դեմք ա մնացել, ոչ էլ գլուխս ա տեղին. բալես էլ, որ իմացավ բողոքել եմ, հետս չի խոսի: Այնպես կանես, որ աչքը չառնի..»։

Տիկին Ռիփսիկը վատառողջ է։ Այս օրին անկողնուց չի կարողանում վեր կենալ։ Թուլացել է.. «սրտի կաթիլներ եմ խմում, որ ապրեմ, մինչեւ բալես գա».Հետո, բարձի տակից հանում է որդու լուսանկարը, համբուրում, ու կրկին տեղավորում բարձի տակ: 

 «Մարդիկ երեխա են բերել, մեծացրել, որ տանեն մատաղ անե՞ն..» Ծնողներից մի քանի հոգու հետ եմ զրուցել, որոնք պնդում են, որ իրենց երեխաները անվտանգ չեն։ «Եվ վերջապես, եթե ռուս խաղաղապահներն են Արցախում, Արցախն էլ ռսինը, ապա մեր երեխաները ի՞նչ անելիք ունեն այնտեղ։ Կրկին անհայտ պայմաններում զինվորներ են մահանում, դա ինչ է»։ Տիկին Ռիփսիկը սոցիալապես շատ ծանր վիճակում է ապրում։ Ոչ ուզեց, որ տան պայմանների մասին խոսենք, ոչ էլ թույլ տվեց, որ լուսանկար անեմ։ Ասում է. «տղես կգա, ու ինքը սաղ կանի։ Կկառուցի։ Ոսկի տղա ունեմ։ Ստեղծող»։ Հետո հիշում է, ինչ վիճակում է եկել արձակուրդ, աչքերը լցնում է։ Շարունակում է. «Արձակուրդ ուղարկեցին յոթ օրով։ Էրեխես հազար ցավ ուներ։ Հոգեկանը խանգարված..- շարունակում է..» Տիկին Ռիփսիկը արմատներով Արցախից է։ Ծնողների գերեզմանը Արցախում է։ Անհայտ է, թե ինչ վիճակում է։ Հայրական տունը կորցրել են։ Ամուսնու եղբոր տանն են տեղավորվել։ Ամուսինն է տան միակ աշխատողը։ Միակ մարդը, որը խնամում է նրան եղբոր աղջիկն է։ Ահը սրտում է ապրում, որ ոչ մի վատ բան չլսի։ «Հույսը մարեց, լույսը մարեց, բալա» ու ամեն անգամ խոսելուց առաջ ասում էր` «Աստված իմ, միտքս չառնես, տղաս գա, նոր ինձ տար»։ Վերջին անգամ տղայի ձայնը լսել էր հոկտեմբերին, հետո արձակուրդ եկավ։ Տանը տոն էր։ Հիմա, երբ ճամփեցինք տղայիս զգում էի, որ հետը մի բան էն չի։ Ո՞նց լիներ այ բալա, ինչ ասես տեսել է։ Ոչինչ չէր պատմում։ Լուռ նստում էր։ Անկողին էլ չէր մտնում։ Այնքան էր սապոգների մեջ ոտքերը մնացել, որ ոտքերն էլ չէր հանում։ Առողջական խնդիրներ ունի։ Տարանք բժշկի։ Թուղթ տվեցին, որ հասնի զորամաս, այնտեղ գոնե ապաքինվի։ Բայց ի՞նչ ես ասում։ Առաջին օրվանից ուղարկեցին թշնամու բերան։ Ես անհանգիստ եմ, ինչի՞ մենք պիտի հիմա սարսափով ապրենք, թե ինչ լուր կլսենք։ Մեր երեխաները ապահով չեն։ Ամեն վայրկյան վտանգի մեջ են։ Ու՞մ համար հիմա կռվեն։ Հայրենիքից զրկվեցինք։ Տուն ու տեղից զրկվեցինք։ Զրկեցին մեզ մեր ծնողների շիրիմներից։ Հիմա էլ ընկել են մեր փրկված երեխաների ետեւի՞ց.. ի՞նչ են ուզում։ Ամեն օր գերի են ընկնում մեր լույսի պես տղաները, ու տեր չկա։ Բարդակ ա.. հիմա էլ զորակոչ են հայտարարում.. ինչի՞ համար, ո՞ւմ համար, ռուս խաղաղապահներ են բերել, թո՛ղ ծառայեն. մեր երեխաներն են վտանգի մեջ, հիմա էլ զորահավաք, որ ի՞նչ.. երեխեք են մնացել առողջ, տարեք էդ երեխաներին էլ հիվանդ սարքեք: Թող Հայաստանի տարածքում ծառայեն.. Ես չեմ անիծում. անեծքը երկու կողմ ունի, կգա քեզ: Ինչ դավաճան քայլեր են արել, գայթակղվել փողով ու գոհացել, թող Աստված դատի՛.. ոչ մեր բանակից բան մնաց, ոչ էլ Արցախից, ի՞նչը պաշտպանեն.. վայ..»

 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024