Մեղադրական հոդված գրողի փեշագն ուրիշ է. Գնա գերիներին տուն բեր, զոհերի մարմինները ծնողներին հանձնի, անհետ կորածներին գտի

Արթուր Հայրապետյան Հունվար 05, 2021

Ասացի մի հոդված էլ ես գրեմ։ Բայց չէ, չեմ կարող մեղավորներ գտնել, որ իմ մեղքերը բարդեմ բոլորի վրա, որ ես մաքուր դուրս գամ։ Մեղադրական հոդված գրողի փեշագն ուրիշ է..

Ոչ դարդ ունի, ոչ էլ խելք, բայց «աննախադեպ» խելք ունի, որ բոլորին մեղադրի, բացի իրենից։ Լավ, ինչքա՞ն կարելի է արդարանալ՝ կեղծել պատմությունը։ Տպավորություն է, որ այս մարդը մրցակցության մեջ է մտել բոլորի հետ, որովհետեւ լավ հասկանում է, որ ինքը պատմության մեջ մնալու է, որպես թերթի խմբագիր, որ ում ուզել, երբ ուզել մխտռել է, ու դարձել ոչ բարով վարչապետ։ Նստել է տաք, ու տաք գլխով գրում է ու չի դնջանում։ Թվում է, որ գրեց հոդված, բոլոր հոդվածների տակից դուրս է գալու, որ փրկվի։ Գերիների ծնողները կառավարության դիմաց ակցիա են անում։ Խեղճ մարդիկ չգիտեն, որ կառավարության անդամները հանգստանում են։ Գնա գերիներին տուն բեր, զոհերի մարմինները ծնողներին հանձնի, անհետ կորածներին գտի: Գործ կա, է, այնքան շատ գործ կա անելու։ Հիմա պիտի հացը կուլ չգնար, բայց չէ, անխիղճ մարդու համար ի՞նչ կա։ Չկա...

Մարդիկ տնավար են դարձել, դու քո համար տաք նստած օրը մի բան ես մոգոնում, որ զբաղեցնես քո նմաններին։ Ծափ տան, ծափ առնես, ու քեզ «ամենափրկիչ» երեւակայես։

ԱՐԹՈՒՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024