Մի բուռ էրեխա է փրկվել հրաշքով, նրանց էլ տիրություն չեք կարողանում անել. Դա՞ էլ է պարտվելու պես անխուսափելի

Արթուր Հայրապետյան Դեկտեմբեր 09, 2020

Մի ամբողջ սերունդ մատաղ արեցիք, ու հիմա էն մազապուրծ զինվորները, որ սոսկալի բաներ են տեսել ու ապրել, արձակուրդ են գալիս հազար ու մի խնդիրներով, եւ դուք թքած ունեք նրանց առողջության վրա։ Զինվորներ կան, որոնք բուժման կարիք ունեն, արձակուրդը չեք երկարացրել, մուրը ձեր գլխին, կնքված թուղթ եք տվել, որի հիմքի վրա զորամասում պետք է բուժօգնություն իրականացվի, ոչ ոք հետամուտ չի լինում, հակառակը' դեռ տղաները շարունակում են քնել սառը բետոնների վրա։ Իսկ դրսում ձմեռ է, սա էլ որպես հիշեցում...

Անտեր ու դուրս վիճակ։ Նախկինում էլ մի բան չէր, հիմա էլ` էլ բեթար։ Չնայած` ում եմ ինչ ասում. դեռ գերեվարված երեխաների հարցն է օդում կախ։ Մի բուռ էրեխա է փրկվել հրաշքով, նրանց էլ տիրություն չեք կարողանում անել։ Դա՞ էլ է պարտվելու պես անխուսափելի։

Արթուր Հայրապետյան

Կիսվել