Может еще ключи от квартиры?

Արթուր Հայրապետյան Մարտ 01, 2021

Ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Նիկոլ Փաշինյանին առաջարկել է երկիրը ցնցումներից դուրս հանելու համար անհապաղ դադարեցնել երկրում ստեղծված այս խառնաշփոթը, հետ կանչել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին ազատելու հրամանագիրը, վերանշանակել ԳՇ պետի տեղակալին, ցրել խորհրդարանը և օր առաջ արտահերթ ընտրություններ նշանակել։

«ՉԻ». Այս դեպքի համար է ասված՝ может еще ключи от квартиры?: Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պահանջը հասկացանք, Օնիկ Գասպարյանի հետ կապված պահանջն էլ կարելի է մի կերպ հասկանալ, բայց ԳՇ շտաբի պետի տեղակալի պահով Մարուքյանը լրիվ «պերեբոր» է անում:

Անհասկանալի է, թե ինչու է Մարուքյանն այսքանով բավարարվում: Թող միանգամից պահանջի 2018 թվականի գարնան ստատուս քվոյի վերադարձ: Սերժ Սարգսյանը գալիս է իր նստավայր, իսկ Նիկոլ Փաշինյանը՝ գնում փողոց: Մարուքյանն էլ հարցազրույցներ է տալիս երրորդ ճանապարհի ու փոխնախարարների պաշտոններ վերցնելու ճիշտ ուղու մասին:

 

Գլխավոր շտաբի պետի տեղակալը պաշտոնանկ է արվել սահմանադրության ամեն տառին համապատասխան, իրավաբան Մարուքյանը պետք է որ դա հասկացած լիներ: Չհասկանալու համար պետք է շատ խորը խճճված լինես երրորդ ճանապարհի փնտրտուքներում:

Հ.Գ. Իրավաբան Մարուքյանը նաև ճիշտ կաներ այս լարված օրերին չզբաղվեր քաղաքական և իրավական մանիպուլյացիաներով: Սահմանադրության համաձայն՝ չկա այդպիսի ընթացակարգ, որ վարչապետը ցրի խորհրդարանը: Լայվերի փոխարեն ճիշտ կլինի մեկ անգամ ընթերցել մայր օրենքը:

ՉԻ

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024