Նա այդպիսին էր ծնվել. բարեկրթությունը Մենուային հատուկ էր մանկուց

Արթուր Հայրապետյան Դեկտեմբեր 10, 2020

Նա այդպիսին էր ծնվել. բարեկրթությունը Մենուային հատուկ էր մանկուց: Բացառիկ ազնվությունը, արդարասիրությունը, պատվախնդրությունը, համարձակությունը արտացոլվում էին նրա կեցվածքում, պահվածքում, ձայնի, շարժուձևի, հայացքի մեջ: Մենուան կատարյալ էր և՛ մեծ գործերում, և՛ մանրուքներում…Ասենք՝ մեքենա վարելիս: Մեքենա վարելը արվեստ էր դառնում, երբ ղեկին Մենուան էր: Տեսե՛ք այս գրապահարանը: Մենուան է պատրաստել: Սա Մեծ Հայքի փայտաշեն մակետն է, մակետ-գրապահարան: Մենուայի երևակայությունը սահման չուներ: Նա անվերջ փնտրտուքի մեջ էր. ինչ-որ բան էր որոնում, մի բան, որ իրենն էր լիովին, մի տեղ, ուր իրեն կատարելապես լիարժեք կզգար: Ապրիլյան պատերազմից հետո, երբ վերադարձավ առաջնագծից, ասաց՝ մա՛մ, ես հասկացա, թե ինչ եմ ուզում, թե որտեղ է իմ տեղը: Ես երբեք այսքան ամբողջական ու ավարտուն չեմ եղել: Իմ տեղը բանակում է: Նա վարակվել էր զինվորական համազգեստ կրելու տենչով ու հայրենիքը պաշտպանելու մղումով: Սպա դառնալու ճանապարհին զանազան խոչընդոտների հանդիպեց, բայց համառորեն գնում էր դեպի իր երազանքը: Ու կրկնում էր՝ ես ծնված զինվորական եմ:

Քարաշամբ գյուղում մի բլուր կա՝ վրան փոքրիկ հողակտոր: Մենուան ասում էր՝ բլուրի վրա տուն եմ կառուցելու: Նա հողի սիրահար էր: Սեփական մեծ այգի ունենալը ու վրան տուն կառուցելը Մենուայի մեծ երազանքն էր: Իսկ ամենամեծ երազանքը, որ նա փայփայում էր իր հոգում ու գծում էր թղթի վրա, այն Հայաստանն էր, որի սահմանները ձգվում էին մինչև Քուռ…Նա վարակված էր հայրենիքի սիրով մինչև արյան ու հոգու վերջին բջիջը:

Մենուան հրամանատար էր ու կրակն իր վրա է վերցրել, որ փրկի իր զինվորների կյանքը: Ասում են՝ կռվել է կատաղի, կռվել է մինչև վերջին շունչն ու 150 ազերի է ոչնչացրել՝ հնարավորություն տալով զինակիցներին փրկվել...

Գայանե Պողոսյան

Ամբողջությամբ կարդացեք այստեղ http://www.hayzinvor.am/82349.html

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024