«Նա համարվում է անհետ կորած արդեն 7 ամիս, բայց մեկ է՝ հույսս չեմ կորցնում, ինչպես ասում են՝ հույսը վերջինն է մեռնում»

Արթուր Հայրապետյան Ապրիլ 05, 2021

«Նա համարվում է անհետ կորած արդեն 7 ամիս, բայց մեկ է՝ հույսս չեմ կորցնում, ինչպես ասում են՝ հույսը վերջինն է մեռնում». անհետ կորածի կին 

Մի ամբողջ սերնդի չապրած կյանք արժեցավ 2020 թ. Ադրբեջանի կողմից հրահրված պատերազմը: Ոմանք կորցրին իրենց որդիներին, ոմանք՝ ամուսիններին, ոմանք էլ իրենց տունը հանձնելով թշնամուն` ուղղակի հեռացան հայրենի հողից։ «Երևանում էինք՝ ես, ամուսինս ու երկու անչափահաս երեխաներս։ Առավոտյան մեզ զանգեցին ու ասացին՝ Ստեփանակերտը ռմբակոծում են։ Ամուսինս՝ Գևորգը, առանց վարանելու, մեզ էլ իր հետ տարավ Արցախ։ Ճանապարհին շատ հուզված էի, մեծ տագնապ կար սրտումս։ Ինքը հակառակի պես շատ ուրախ էր։ Անընդհատ կրկնում էր՝ գնալու է հասնի ու տղերքի կողքին լինի։ Պիտի բոլորով պայքարեն թշնամու դեմ»,-ասում է անհետ կորած Գեւորգ Սիմոնյանի կինը՝ Անուշը։

«Տղերք, ամեն մեկդ մի փոքր թղթի վրա ձեր անունը գրեք և դրեք ձեր գրպաններում, պատերազմ է, ինչ իմանաս՝ ինչ կլինի»,-ասել էր նա տղաներին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2021/04/05/1181895/

Կիսվել