Նարեկ Մալյանն ասում է, որ ստեղծագործելը ենթադրում է ստեղծագործական մեկուսացում, որն այս պահին միայն բանտում է հնարավոր

Արթուր Հայրապետյան Հունվար 30, 2021

Նարեկ Մալյանն ասում է, որ ստեղծագործելը ենթադրում է ստեղծագործական մեկուսացում, որն այս պահին միայն բանտում է հնարավոր

«Իմ գրքերից «Զրոյական կետը» բավական մեծ հաջողություն ունեցավ դրսում, Հայաստանում տպագրվելուց եւ շնորհանդեսից մեկ շաբաթ անց այն հետաքրքրեց դրսի հրատարակիչներին: Մասնավորապես՝ արաբական «Ալ Արաբի» հրատարակչությունը գնեց արաբերեն թարգմանության հեղինակային իրավունքը, ապա Glagoslav բրիտանական հրատարակչությունը ձեռք բերեց «Զրոյական կետի» անգլերենով հեղինակային իրավունքները: Մոտ 2-3 ամիս առաջ լեհական հրատարակչությունը (soniadraga.pl) լեհերենով գիրքը հրատարակելու հեղինակային իրավունքները ձեռք բերեց: Բանակցություններն արտասահմանյան հայտնի հրատարակչության հետ շարունակվում են: Իրանական շուկա եւս մուտք գործելու համար արվում են քայլեր, ինչպես նաեւ ռուսական շուկա մուտք գործելու համար են հրատարակիչների հետ բանակցություններ ընթանում: Ի դեպ, բրիտանացի անկախ քննադատ Մայքլ Օրթոֆերը ինձ համար անակնկալ գրախոսել է իմ «Զրոյական կետ» վեպը եւ անվանել է բացառիկ կառուցվածք ունեցող ստեղծագործություն»,- «Առավոտի» հետ զրույցում հայտնեց Նարեկ Մալյանը: Մեր հարցին` ո՞րն է իր գրքի առանձնահատկությունը, որ գրավում է օտարներին, հեղինակը հետեւյալ կերպ պատասխանեց. «Գրելու ժամանակ կա գայթակղություն, որից շատ դժվար է զերծ մնալ` լինելով հայ գրող, դա շատ նեղ ընթերցողի համար գրելն է ու նրան հասկանալի գիրը: Միայն մեծություններին, օրինակ, Հրանտ Մաթեւոսյանին է վերապահված գրել շատ հայեցի, բայց հասկանալի լինել աշխարհին: Սկսնակ գրողները, որոնք առաջին քայլերն են անում, հաճախ են հայտնվում «թակարդում», գրում են այնպիսի ոճով ու այնպիսի տեքստեր, որոնք հասկանալի են լինում միայն հայ ընթերցողի համար, մինչդեռ գրողը, պայմանական ասած՝ պետք է «մարդերեն» գրի, որպեսզի հասկանալի լինի եւ չինացի, եւ բրիտանացի ընթերցողին, որովհետեւ տարբեր են մարդկանց մշակույթները, կենցաղը, պատկերացումները, սակայն, բնականաբար, համամարդկային միավորող կետեր, թեմաներ կան, որոնք կարող են ժպիտ, հուզմունք առաջացնել թե լեհ, թե չինացի, թե բրիտանացի ընթերցողի մոտ, կամ տեքստդ հավասարապես կխոսի թե հայ եւ թե ոչ հայ ընթերցողների սրտի հետ»: Մեր դիտարկմանը, որ հայ ժամանակակից գրողներից ոմանք իրենց ստեղծագործություններում հաճախ դիմում են հայհոյախոսությանը, ինչո՞ւ ինքը տուրք չի տալիս այդ գայթակղությանը, Նարեկ Մալյանը պատասխանում է. «Տարածված մոլորություններից մեկն է, որ «բաց» տեսարանները կամ հայհոյախոսությունները կբարձրացնեն ընթերցողների թիվը: Օրինակ, Խորհրդային տարիներին նման տեքստերով գրքերը արգելված էին, մարդիկ «տակից» ձեռք էին բերում, կարդում եւ նման ոճով գրելը հերոսություն էր համարվում: Եթե այդպես գրելը կոնկրետ իրավիճակ ներկայացնելու համար չի արվում, ինչ-որ պատմություն պատմելու համար անհրաժեշտ գործոն չէ, ընդամենը արագ ճանաչում ձեռք բերելու եւ պսեւդո հերոսացման ճանապարհը բռնելու ուղին է: Սակայն դա մոլորություն է: Սթենֆորդի համալսարանը մի ուսումնասիրություն էր անցկացրել լավագույն վաճառք ունեցած գրքերի մասին, վերլուծել էին գրքերը հենց այդ «կտրվածքով»՝ հայհոյախոսություն, սեքսուալ տեսարաններ եւ այլն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2021/01/30/1168052/

Կիսվել