Նախարարը չգիտի, թե կոնկրետ Մեծամորում քանի դի կա

Արթուր Հայրապետյան Մարտ 11, 2021

«Այո, Մեծամորում մենք ունենք դիահերձարան, դիակները պահպանվում են այնտեղ: Դրանք հատուկ սառնարաններ են՝ նախատեսված նման դեպքերի համար: Այո այնտեղ պահպանվում են»:

Նախարարը չգիտի, թե կոնկրետ Մեծամորում քանի դի կա: Մենք արդեն չունենք փորձանմուշներ, որոնք որ մեկ անգամ չեն փորձաքննվել: Կան մասունքներ, մարմիններ, որոնք շատ վնասված են և դրանցից ԴՆԹ անջատելն ու փորձաքննություն անցկացնելը բավական բարդ գործընթաց է: Մենք կապի մեջ եք միջազգային այլ բարձրակարգ ինստիտուտների հետ, նրանց փորձագետների հետ: Հիմա աշխատում ենք այդ մնացած, շատ բարդ փորձաքննությունների վրա և տեսնենք, թե ինչ արդյունք կունենանք: Կունենանք իհարկե մի փոքր թիվ, որը չենք կարող անջատել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ խոսելով զոհված զինծառայողների մարմինների նույնականացման մասին: Լրագրողի ճշտող հարցին՝ դա արդյո՞ք նշանակում է, որ շարունակելու է անհայտ մնալ, թե ում մարմիններն են դրանք, նախարարը դրական պատասխան տվեց.

«Այո, կան մասունքներ, որոնք այնքան վնասված են, որ անգամ այլ երկրներում չի հաջողվի դրանց փորձաքննությունն անացկանցել»: Թե ինչ կլինի այդ մասունքների ճակատագիիրը, Ավանեսյանն ասաց, որ չի կարող այս պահին ասել։

Կիսվել