Նեռը Նիկոլի տեսքով է գալիս ու խոսում է հենց այնպես, ինչպես այսօր Նիկոլն է խոսում. Հուսիկ Արա

Արթուր Հայրապետյան Մարտ 12, 2021

Հայաստանյան ներքաղաքական իրավիճակի մասին "Իրավունքը" զրուցեց բանաստեղծ, լրագրող Հուսիկ Արայի հետ:

– 2018-ի իշխանափոխության օրերին կարծես թե սատարում էիք Նիկոլ Փաշինյանին: Անգամ մի անգամ գրել էիք, որ երբեմն նրան գրկելու ցանկություն եք ունենում: Հիմա կարծես հակառակ պատկերն է: Հատկապես ի՞նչը հիասթափեցրեց ձեզ օրվա իշխանությունից:

– 2018-ի հեղափոխությունը ես հիմա, անգամ հեղափոխություն չեմ էլ համարում, քանզի հեղափոխություն Հայաստանում տեղի է ունեցել 1988-ից 1991 թվականներին: 2018-ի հեղափոխությունը միայն առաջին հայացքից էր հեղափոխություն թվում: Նիկոլ Փաշինյանին հաջողվեց իշխանափոխության հասնել, քանի որ երկրում կային բազում խնդիրներ: Լկտիություն, ցինիզմ, կոռուպցիա եւ այլն... Նախկինում առկա այնքան շատ խնդիրները տեսնելով` գրեցի "Apocalypto" բանաստեղծությունը:

– Հիմա, վերջապես զղջո՞ւմ եք, որ աջակցել եք Նիկոլ Փաշինյանին:

 

– Այո, զղջում եմ: 2018-ի իշխանափոխության օրերին շատ էր խոսվում, որ Նիկոլը գալիս է, որպեսզի Արցախը տա թշնամուն, սակայն չէի հավատում: Հետզհետե լսելով Նիկոլ Փաշինյանի ելույթները` թե ինչպես է նա ազգը բաժանում հեղափոխականների եւ հակահեղափոխականների, սկսեցի հիասթափվել նրանից: Դրան հաջորդեց Երեւանի քաղաքապետի` սեւերի ու սպիտակների բաժանարար գիծն ու այդպես հիասթափությունն ավելի մեծացավ:

– Հրապարակում հավաքված "ուռա", "Նիկոլ վարչապետ", "դը՛մփ-դը՛մփ հու", անգամ "Շուշին ադրբեջանական քաղաք" բղավողներին ի՞նչ անուն կտաք: Ովքե՞ր են նրանք, ի՞նչ խոսքերով կբնութագրեք:

– Մեր մեջ աղբանման մի զանգված կա: Սրանք հասարակության ամենաստորին շերտն են, որոնք կտրված են իրականությունից եւ մտածելու համար չունեն ուղեղ: Նրանք չունեն ո՛չ ազգային պատկանելության գիտակցում, ո՛չ հող, ո՛չ հայրենիք: Մենք բոլորս հրաշալի գիտենք, որ Նիկոլին այսօր սատարում է այդ զոմբիացած շերտը: Պետք է նշել, որ նրանք այդքան էլ շատ չեն: Սրանք ոչինչ չեն հասկանում, մեծ հաշվով կենդանուց ոչնչով չեն տարբերվոււմ: Վերլուծելով Հայաստանում կատարվող իրադարձությունները` ակնհայտ է դառնում, որ այս մարդիկ գործարքի մեջ են Թուրքիայի եւ Արեւմուտքի հետ, որոնք ուզում են ցնցումների միջոցով ամեն կերպ ռուսական ազդեցությունից Հայաստանը զերծ պահել: Այսօր ամեն բան արվում է Նիկոլի ձեռքով: Փորձ արվեց ոչնչացնել հայի հենասյուները, կրոնը, լեզուն, պատմությունը: Թուրքը չկարողացավ դատել Արցախի հերոսներին, սակայն դա արեց Նիկոլի ձեռքով, Ադրբեջանը, առ այսօր լսելով այդ հերոսների անունները, սարսափահար է լինում: Տեսնելով Հայաստանում կատարվող իրադարձությունները` մի բան պարզ է դառնում. սրանք տգետ չեն. տգետը 10-ը թիրախից 2-ը կվրիպի, սրանք հատուկ ծրագիր են իրականացնում` հարվածելով բոլոր թիրախներին: Հիմա էլ ամեն օր տեսնում ու լսում ենք, թե ինչպես է թուրքը փորձում ներխուժել Հայաստան: Այսօր Նիկոլ պաշտպանողը թուրք է պաշտպանում: Եթե մենք սահմանը թուրքի առաջ բացում ենք, ապա թուրքը մեզ մի բաժակ ջրի պես խմելու է: Այսօր մենք գրեթե չունենք պետականություն, պետականությունը կամաց-կամաց դառնում է սիմվոլիկ մի բան:

 

https://iravunk.com/?p=197975&l=am

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024