Ներքին թշնամին անկանխատեսելի ու անտեսանելի է. ամենից շատ ներքին թշնամուց եմ վախեցել

Արթուր Հայրապետյան Ապրիլ 27, 2021

Քանի դեռ մեր մոտ գործում է Կռիլովի առակի խեցգետնի, կարապի ու գայլաձկան օրենքը, քաղաքացիական պայքար ասվածը կավարտվի փակուղով: Շատերը խոսում են օրենքների մասին, բայց ոչ ոք չի խոսում վստահության մասին... 

Ես ավելի շատ ներքին թշնամուց եմ վախենում, որովհետև ներքին թշնամին անտեսանելի ու անկանխատեսելի է։  Անտեսանելի վտանգը ինձ երբեք հանգիստ չի տվել, չի տալու այնքան ժամանակ, մինչև մենք մեր ներսի թշնամուց չազատվենք: Ու ինչպես տեսնում եք մենք հենց մեր ներսի թշնամիների պատճառով կորցրեցինք ոչ միայն մեր եղածը, այլ մի ոսկե սերունդ, որ հետ չենք բերելու, ու այսպես գլուխներս ավազների մեջ խոթած ապրելու դեպքում կկորցնենք մեր մի բուռ հայրենիքը: Եթե սրանից մի քանի տարի առաջ կար հույս ապագայի, ապա այսօր կորցրել ենք վաղվա հանդեպ մեր հույսը։ Շատերն էլ չեն պայքարում, որովհետև այլևս չեն հավատում... ու քանի դեռ էս ազգադավ պատուհասը կախված է մեր գլխին, ու չենք կարողանում դրանից ազատվել, մեր վաղվա օրվա մասին պատկերացում անգամ չենք կարող ունենալ, ու դրանց վերարտադրման դեպքում կորցնելու ենք մեր ինքնությունը, ու չարիքի իշխանությունը շարունակելու է պնդացնել ոտքն ու ցանկացածին ստորացնելու գնով շարունակելու է իշխել։ Մի անգամ միավորվել է պետք։ Թե չէ խմբավորումները ոչ մի լավ տեղ չեն տանելու։ Այժմ այնքան շատ են խմբավորումները, որ արդեն անհնար է դառնում ջոկելը` ով ում մարդն է..

Վախկոտները, միայն վախկոտները երազանքներ չեն ունենում... նրանց միակ նպատակը իշխելն է եւ նրանց կարծիքը չկիսող մարդկանց պատժելը։ 

Արթուր Հայրապետյան

Կիսվել