Նիկոլը ամեն բանի ընդունակ է, որպեսզի իշխանական աթոռը ձիգ պահի

Արթուր Հայրապետյան Փետրվար 23, 2021

Նիկոլը ամեն բանի ընդունակ է, որպեսզի իշխանական աթոռը ձիգ պահի, ջհանդամին թե երկիրը ծվեն-ծվեն չի լինում։ Իսկ իրականում Նիկոլի ֆնդխին չի երկիրը, քան նրա կարգավիճակը, իսկ Նիկոլը մեկ կարգավիճակ ունի` ազգակործան պատուհաս, որի բնորոշումը լավագույնն է, որ տրվել է։ Ուստի չեմ զարմանա, որ Նիկոլը նաեւ հրաման կտա, որ կրակի մարդկանց վրա։ Ով ուզում է լինի փողոցում, որեւէ մեկի քթից արյուն չպետք է գա։

Իսկ եթե իշխանությունները մոռացել են, թե ինչպես ներխուժեցին ռադիոտուն իրենց թիմի անդամներով, պետհամալսարան, ապա մենք չենք մոռացել։ Եվ այդ թիմի անդամը այսօր ասում է, եթե քաղաքացիները մտածում են շենքեր գրավելու մասին, թող նաեւ մտածեն, որ այդ շենքերը գտնվում են պետական պաշտպանության տակ, իսկ դա նշանակում է՝ պետությունն իրավունք ունի կրակելու:

Դե կրակեք... ազգադավեր։ Դուք նոյեմբերի 9-ին ժողովրդի թիկունքից արդեն կրակել եք..

Հ.Գ. Պետության ներսում տեղի ունեցող ցանկացած (գործողություն) երեւույթի թիվ մեկ պատասխանատուն օրվա իշխանությունն է։ Ականջներիդ օղ արեք..

ԱՐԹՈՒՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024