Նիկոլը մեծ ձեռքբերում է համարում Համահայկական հիմնադրամով հավաքված գումարը, բայց ոչինչ չի ասում, թե ի՞նչ արեց հավաքված գումարը

Արթուր Հայրապետյան Ապրիլ 18, 2021

Նիկոլը մեծ ձեռքբերում է համարում Համահայկական հիմնադրամով պատերազմի ժամանակ հավաքած գումարը, բայց ոչինչ չի ասում, թե ի՞նչ արեց հավաքված գումարը։ 

Խեղկատակի օրագիրը։ 

Էս խեղկատակը, եթե մի բան իր օգտին է` վերագրում է իրեն, եթե ոչ` բոլորին մեղադրում, բացի իրենից։ 

Լավ էսքա՞ն անբարոյական։ 

Գիտենք, որ քո նպատակը ամեն բան վերացնելն է։ Դրա համար էլ հնարավոր բոլոր միջոցներով դուրս ես տալիս, ու առանց մեկնաբանելու, թե ինչ եղավ, ոնց ծախսվեց գումարը, միայն թե քո օրոք հավաքված գումարը աննախադեպ էր։ Բայց ստահակը չի ասում, որ պատերազմ էր ու մարդիկ իրենց վերջին կոպեկն անգամ ուղարկեցին, որովհետեւ հավատում էին, որ հաղթելու ենք, ու հավատում էին, որ գումարը ծախսվելու է նպատակին։ Ոչ միայն չասվեց, թե ինչ եղավ հիմնադրամի փողերը, այլ միայն ֆինանսների նախարարությունը իրենց լեզվով մի լավաշ փռեց հանրության առաջ, որ ուտեն, ու բանից պարզվեց, որ ամբողջ լավաշում մի տող կա, որտեղ պիտի ուշադրություն դարձվեր։ Այնտեղ ասվում էր, թե հիմնադրամի փողերը փոխանցվել է կառավարությանը` ընթացիկ ծախսերի համար։ Դրա համար էլ պատերազմի ժամանակ պարգեւավճար էին ստանում, ու պետության հաշվին Արցախ մեկնում մանկուրտ իշխանականները, որ հյուրանոցում կռվեին։  

Խեղկատակը ամեն բան անում է, որ այսուհետ քոռ կոպեկ էլ չմտնի հիմնադրամ։

Արթուր Հայրապետյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024