«Ով կար, նա էլ կա». Վաղարշակ Հարությունյանը՝ «ո՞վ է ԳՇ պետը» հարցին ի պատասխան

Արթուր Հայրապետյան Մարտ 18, 2021

«Ով կար, նա էլ կա». Վաղարշակ Հարությունյանը՝ «ո՞վ է ԳՇ պետը» հարցին ի պատասխան

 

ՀՀ վարչական դատարանը բավարարել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի գործով հայցի ապահովման միջոց կիրառելու մասին փաստաբանի միջնորդությունը, որով պահանջվել էր կասեցնել Օնիկ Գասպարյանի պաշտոնանկությունը՝ մինչև գործով վերջնական դատական ակտի կայացումը։

 

Այս որոշման հրապարակումից հետո վարչապետի աշխատակազմը հայտարարություն տարածեց, որ Օնիկ Գասպարյանն ազատված է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից։ Այսպիսով, ստացվում է, որ այս պահին Հայաստանի Զինված ուժերն ունի ԳՇ պետի պաշտոնակատար (Ստեփան Գալստյան), ԳՇ պետ (Օնիկ Գասպարյան), որի լիազորությունները դատարանը վերականգնել է, և 3֊րդ անձ (Արտակ Դավթյան), որն իրավունքի ուժով մի քանի օրից նշանակվելու է ԳՇ պետ։

 

https://factor.am/349499.html

Կիսվել