Պարտության մեղքը բանակի գլխին ջարդելու քարոզչական օպերացիայում Նիկոլ Փաշինյանը օգտագործում է բոլորի հնարավորությունները, որոնք պատրաստ են օգտագործվել

Արթուր Հայրապետյան Ապրիլ 20, 2021

Պարտության մեղքը բանակի գլխին ջարդելու քարոզչական օպերացիայում Նիկոլ Փաշինյանը օգտագործում է բոլորի հնարավորությունները, որոնք պատրաստ են օգտագործվել: Դրանցից մեկը Արցախի նախկին ԱԽՔ Սամվել Բաբայանն է, որը վերջերս Հանրային հեռուստաընկերության եթերում ձախողման ողջ պատասխանատվությունը գցեց բանակի ու սպայակազմի վրա՝ անգամ հայտարարելով, թե բանակը պատրաստ չի եղել ոչ միայն պատերազմի, այլև ոչ մի բանի։ Մի կողմից՝ հարց է ծագում, եթե այդպես է, ապա Բաբայանն էլ իր հերթին ինչո՞ւ պատշաճ ձևով չի կատարել անվտանգության ոլորտը համակարգելու իր պարտականությունները, որպեսզի բանակը բանակ դառնար։

Մյուս կողմից էլ՝ հասկանալի է, որ առաջիկայում ընտրական գործընթացներ են սպասվում, իսկ Սամվել Բաբայանը հայտարարել է, թե մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Այդպիսով իշխանություններին հնարավորինս մեծ ծառայություններ առաջարկելով՝ վերջինս ցանկանում է մեծացնել իր շանսերը։ Բայց այս ամենը հնարավորություն տալո՞ւ է Բաբայանին խուսափել իր բաժին պատասխանատվությունից, միանշանակ՝ ոչ։ Նույնը՝ նաև Նիկոլ Փաշինյանի համար կարելի է ասել. նա ևս, իր քարոզչությունը կառուցելով պարտության մեղքը բանակի վրա բարդելու առանցքի շուրջ, չի կարող ազատվել տեղի ունեցածի պատասխանատվությունից։ Չէ՞ որ ինքն է նշանակել բանակի ղեկավար անձնակազմին կամ փոփոխել նրանց։ Իսկ եթե բանակում խնդիրներ են եղել, ապա ինչո՞ւ հենց ժամանակին իշխանությունները չեն հետևել դրանց, որպեսզի լուծվեն։

https://www.aravot.am/2021/04/20/1185219/

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024