Փաշինյանն ու հայկական Օքսֆորդը՝ դասախոսների խղճուկ աշխատավարձերով

Արթուր Հայրապետյան Մարտ 29, 2021

Փաշինյանն ու հայկական Օքսֆորդը՝ դասախոսների խղճուկ աշխատավարձերով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր չհայտարարված քարոզարշավի շրջանակում Արմավիրի մարզում ասել է, որ պետք է Երեւանի կենտրոնում գտնվող բուհերի մեծ մասի շենքները վաճառել եւ այդ միջոցներով քաղաքից դուրս ակադեմիական, բուհական քաղաք ստեղծել:

 

Իր հետ հանդիպման բերված երեխաներին էլ լավ կրթություն է խոստացել, հավանաբար մի առիթով իր նշած 2050 թվականի համար, երբ ի թիվս այլ խոստումների, պետք է մեր բնակչության թիվն աճեր, 1,5 միլիոն աշխատատեղ բացվեր, աղքատությունը հաղթահարվեր, քսանապատկվեր Հայաստանի ՀՆԱ-ն, յոթնապատկվեր միջին աշխատավարձը…

 

Իհարկե, այժմ թվերն այլ բան են ասում, չնայած էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի բացառիկ լավատեսությանը՝ կապված, իր պատկերացմամբ, ահագնացող տնտեսական աճի եւ զբոսաշրջության 319 %-անոց աճի հետ: Վարչապետի հերթական ու վտանգավոր խոստումը նման է Աջափնյակի մետրոյի կայարանի, «Հայրենիք» կինոթատրոնի հարեւանությամբ էստակադայի խոստացած լինելուն ու չկառուցելուն, «Արցախը Հայաստան է եւ վերջ» բանաձեւի կյանքի չկոչելուն, բազում այլ բաներին:

 

https://www.aravot.am/2021/03/28/1180394/

Կիսվել