Պաշտոնական Երևանից չեն հնչում պատասխաններ Բաքվից եկող սադրիչ հայտարարություններին

Արթուր Հայրապետյան Մարտ 06, 2021

Պաշտոնական Երևանից չեն հնչում պատասխաններ Բաքվից եկող սադրիչ հայտարարություններին

Պաշտոնական Երևանից չեն հնչում պատասխաններ Բաքվից եկող սադրիչ հայտարարություններին։ Պաշտոնական Երևանը կարող է հայտարարություն տարածել, որով կդիմի միջազգային հանրությանը, որպեսզի սաստեն Բաքվի բռնապետի հայատյաց քաղաքականությունը և հայտարարությունները։ Ավելին, պաշտոնական Երևանը պարզապես պարտավոր է ՊԱՀԱՆՋԵԼ Ադրբեջանից, որպեսզի այլևս չշահարկի Հայաստանի Հանրապետության ոչ մի բնակավայրի, տեղանքի անուն, որը կարող է տարածաշրջանը կրկին վերածել ռազմական թատերաբեմի։ Կարծում եմ, որ պաշտոնական Երևանը պետք է միջազգային հանրությանը ցույց տա, թե ով ինչպես է սադրում այս փուլում։ Տպավորություն է, որ Հայաստանը սուս ու փուս լսում է, թե Բաքվի բռնապետն ինչեր է ասում, տպավորություն է, որ պայմանավորվել է չպատասխանել մատ թափ տալուն և նոր պահանջներ ներկայացնելուն։

ԿԱՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 

Կիսվել