Պաշտոնանկ արա Չալոյին

Արթուր Հայրապետյան Մարտ 30, 2021

Պաշտոնանկ արա Չալոյին


Նիկոլ Փաշինյանը Արմավիրի մարզում հայտարարել է. «Եթե իրանք գել են, մենք էլ գելխեղդ ենք»:

«ՉԻ». Տնաշեն, գոնե ժամանակը ճիշտ ընտրիր քեզ մեծարելու և մտացածին որակներ վերագրելու համար: Ելույթիցդ 24 ժամ առաջ քո կարուձևի շնորհիվ առաջացած ՍԴ-ն արդարացնում է գելին, իսկ դու կանգնել, քեզ գելխեղդ ես հռչակում:

Այսպիսի ձախողումներից հետո սովորաբար նման գելխեղդներին ուղարկում են վաստակած հանգստի և ոչ մի պարագայում հոտի պահպանություն չեն վստահում: Ավելի մանրամասն չնկարագրենք, թե ինչ են անում նման գելխեղդների հետ, որպեսզի հանկարծ դատախազության գուրուները ասվածի մեջ բռնության կոչեր չհայտնաբերեն:

 

Երեք տարի է՝ քեզ հռչակել ես գելխեղդ, բայց գեթ մեկ գել շարքից դուրս չի եկել: Մի գել կար, մի փոքր սահմանափակել էիր տեղաշարժի հնարավորությունը, նրան էլ ազատ որսի դուրս գալու հնարավորություն տվեցիր:

Հ.Գ. Ամեն դեպքում փոխիր Չալոյին. հեչ լավ խորհուրդներ չի տալիս, թե ինչ օրենքներ են տիրում կենդանական աշխարհում:

ՉԻ

Կիսվել