Պատերազմը չի արդարացնում սխալները, 34 ընտանիք արդեն փլվել է բառի բուն իմաստով, էդ մարդիկ հիմա չեն ապրում` լուսացնում են

Արթուր Հայրապետյան Դեկտեմբեր 09, 2020

Պարոնայք իշխանավորներ, գիշերը լա՞վ եք քնել. հո չե՞ք մրսել... Իսկ գիտե՞ք, որ երեկ առավոտից` 10։30-ից անհետ կորած զինվորների ծնողները դրսում էին ու մինչև կեսգիշեր սպասել են... Սկզբում անձրևի տակ սպասեցին, հետո` ձյան։ Առավոտից մինչև ժամը 3-ը ես էլ իրենց հետ սպասել եմ. հոգնել ու մրսել էի, ինչի համար ամաչում եմ` իրենք սպասել են մինչև կեսգիշեր։ Տեսե՞լ եք էդ մարդիկ այս ընթացքում ոնց են ծերացել. տեսե՞լ եք աչքերի տակ ուռած–կախված պարկերը, նյարդերից փքված ու դուրս եկած երակները, կանանց` չխնամված, կռկված ձեռքերն ու տղամարդկանց աչքերի անկյուններում երևացող խեղճությունը։ Նրանց պարտադրված խեղճությունից դուք չե՞ք ամաչում։ Տեսե՞լ եք ձյաձ Տիգրանի` մի քանի օրում լրիվ ճերմակած մորուքը, տեսե՞լ եք Սիրանուշի` անընդհատ նյարդային շարժումներով եղբոր վերջին նամակը կարդալը, տեսե՞լ եք տիկին Լաուրայի սպիտակած մազերը, նկատե՞լ եք` միշտ աչքի ընկնող գեղեցկուհի Կիման ոնց է կես բուռ դարձել ամուսնու կարոտից։ Մի խմբից միայն 34 անհետ կորած կա, որոնց երեկ պատասխանել են` վրիպակի արդյունքում է այդպես ստացվել. մառախուղ է եղել, սխալ տեղ են տարել։ Ո՞վ է պատասխան տալու, մտածե՞լ եք պատասխանատվության մասին։ Պատերազմը չի արդարացնում սխալները, 34 ընտանիք արդեն փլվել է բառի բուն իմաստով, էդ մարդիկ հիմա չեն ապրում` լուսացնում են։ Համոզվելու համար նայեք նրանց աչքերին, եթե, իհարկե, կարող եք։

Կարինե Հարությունյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024