Պատերազմի դաժան օրերին, Հադրութում՝ իր տանը, թշնամու կողմից խոշտանգվել է մեր գործընկեր, աստվածաբան, նարեկագետ, պ.գ.թ. Վահրամ Լալայանը

Արթուր Հայրապետյան Դեկտեմբեր 15, 2020

«Պատերազմի դաժան օրերին, Հադրութում՝ իր տանը, թշնամու կողմից խոշտանգվել է մեր գործընկեր, աստվածաբան, նարեկագետ, պ.գ.թ. Վահրամ Լալայանը։ Նա ղեկավարում էր Գրիգոր Նարեկացի համալսարանի Պատմության ամբիոնը։ Հիրավի, ծանր կորուստ է բոլորիս համար։ Նա մեծ հայրենասեր էր, բարձրակարգ մասնագետ, ազնվագույն Մարդ, գաղափարական հայ…

Վահրամ Լալայանը արցախյան առաջին պատերազմի հաշմանդամ էր։

Հազար ափսոս, խոնարհումս»:

Գրիգոր Նարեկացի համալսարան որակի ապահովման կենտրոնի տնօրեն Ամալյա Գրիգորյանն է ֆեյսբուքյան իր էջում գրել:

Կիսվել