Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը ձերբակալվել է

Արթուր Հայրապետյան Դեկտեմբեր 22, 2020

Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը ձերբակալվել է:

Aysor.am-ի հարցին, թե ինչ գործով է Փարամազյանը ձերբակալվել և ում վարույթում է գտնվում գործը՝ Ոստիկանության և Քննչական կոմիտեի մամուլի ծառայություններից ասացին, որ ճշտում են տեղեկությունը: Փարամազյանը ևս միացել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին: Հիշեցնենք, որ ձերբակալված է նաև Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը։ Նշենք, որ նախօրեին նախատեսված էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Սյունիքի մարզ, սակայն նա կարողացավ լինել միայն Սիսիանում. Սյունիքի մյուս քաղաքներում սյունեցիները փակել էին ճանապարհը, որ Փաշինյանը չկարողանա մուտք գործել:

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024