Քարոզարշավը կտեւի 12 օր

Արթուր Հայրապետյան Մայիս 06, 2021

Մայիսի 10-ին՝ երկուշաբթի օրը Ազգային Ժողովում տեղի կունենա հատուկ նիստ, որի ընթացքում խորհրդարանականները քննարկելու են վարչապետի ընտրության, այս դեպքում չընտրության հարցը։

Մայիսի 3-ի՝ հատուկ նիստում ԱԺ-ն չընտրեց վարչապետ։ Սահամանադրության համաձայն խորհրդարանում երկու անգամ վարչապետ չընտրվելու պարագայում Ազգային Ժողովը իրավունքի ուժով արձակվում է և հայտարարվում են արտահերթ ընտրություններ։

 

 

Ինչպես հայտնի է վարչապետի միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է։ Ընդդիմադիր ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն հայտարարել են, որ վարչապետի թեկնածու չեն առաջադրի։ Սա նշանակում է, որ երկրորդ անգամ Փաշինյանի չընտըրության պարագայում խորհրդարանը կարձակվի։

Կիսվել