Քաղաքական իրողությունները վկայում են՝ ողջերը փակում են մահացածների աչքերը, մահացածներն էլ բացում են ողջերի աչքերը

Արթուր Հայրապետյան Փետրվար 20, 2021

Պատմությունը, որպես այդպիսին չի կրկնվում... բայց քանի որ պատրանքները, որ մարդն ի վիճակի է ունենալ, շատ սահմանափակ թիվ են կազմում, դրանք վերադառնում են նոր կերպարանք առած՝ հազար տարվա կեղտոտությանը թարմության շունչ եւ ողբերգական փայլ տալով...

Քաղաքական իրողությունները վկայում են՝ ողջերը փակում են մահացածների աչքերը, մահացածներն էլ բացում են ողջերի աչքերը։

Իսկ իրականում ոչ ոք պարտավոր չէ ապացուցել, թե ինչպես պետք է մարդը պայքարի` այդչափ տխեղծ լինելով շարունակել մնալ, եւ օր-օրի երկիրը կործանել։ Ամեն մարդ իր պայքարի ձեւն ունի։ Նամանավանդ, որ ժողովուրդը արդեն կուշտ է փողոցում պայքարելու տարբեր ձեւերից։ Մի անգամ արդեն դաս է` փողոցից բերած իշխանության, որը կործանեց երկիրը։ Իսկ թե ինչու չի ձեւավորվում երրորդ բեւեռ, այ դա իշխանության եւ ընդդիմության միասնական լինելու, «հաշտ» լինելու հետ է կապված։ Ժողովուրդը երկու կողմերին էլ ատելու` անտարբերության մեջ է։ Իսկ թե ով կգա, որ մեր ճակատից կմաքրի այն անմեղ տղաների արյունը, որ մնալու է մեր ճակատներին հավերժ դաճված, այդպես էլ մեր խղճի ու գիտակցության հետ պիտի ապրենք։ Ապրել էլ կա, ապրել էլ, բայց մեր իրականությունը ավելի դաժան է, երբ չունես վաղվա մասին ոչ սպասում, ոչ էլ այն, որ մի օր ապրելու ես քո հայրենիքում ազատ ու անկախ, հետն էլ արժանապատիվ։

Մենք կանգնած ենք մեր ինքնիշխանությունը կորցնելու վտանգի առաջ, իսկ իշխանությունն ու ընդդիմությունը պարանը բռնել ու իրենց կողմն են քաշում` չարկչրկում։ Ով իր կողմը կառնի իշխանությունը, եւ երբ կգա պատասխան տալու ժամանակը։ Մինչդեռ ոչ ոք իրականում երկիրի մասին չի մտածում։

 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024