ՔՊ-ական շրջանակներում սրտնեղել են, թե միշտ զուսպ ու վեհանձն նախագահը ինչու՞ է այսպես անպարկեշտ արտահայտվել

Արթուր Հայրապետյան Դեկտեմբեր 02, 2020

2013 թե 14 թվականն էր, Փաշինյանի ընտանիքին պատկանող Հայկական ժամանակ թերթի խմբագրականում բաց ակնարկով Տեր-Պետրոսյանին անվանում են "քոռ"։ Երբ այդ ժամանակ պատգամավոր Փաշինյանին հարցնում են՝ բա էդպես կարելի՞ է, պատասխանում է, որ ինքը պատգամավոր է, թերթի հետ կապ չունի։ Թերթի գլխավոր խմբագիրն այդ ժամանակ կինն էր՝ Աննա Հակոբյանը․․․ Տեր-Պետրոսյանը, ի դեպ, դրան տառացիորեն ոչինչ չի արձագանքում։ Կանցնեն տարիներ ու Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ նա հանդիպում կխնդրի նույն Փաշինյանից՝ մի կողմ թողնելով անձնական վիրավորանքը։

Երեկ Տեր-Պետրոսյանը Փաշինյանին անվանել է ազգակործան պատուհաս, որին անդրադառնալու իմաստ այլևս չկա՝ ինչ ուզում է, թող դուրս տա։ ՔՊ-ական շրջանակներում սրտնեղել են, թե միշտ զուսպ ու վեհանձն նախագահը ինչու՞ է այսպես անպարկեշտ արտահայտվել։ Վերևում կարդացեք, թե անպարկեշտը որն է, ու ինչ տարբերություն գյադայավարի արված վիրավորանքի ու անձի քաղաքական գործունեությամբ պայմանավորված գնահատականի միջև։ Արտահայտվելու ոճն էլ շատ տեղին է և համարժեք։

Ի տարբերություն անձնական հատկանիշներով պայմանավորված վիրավորանքի, այսպիսի արձագանքը բացարձակապես քաղաքական համատեքստ ունի ու նշանակում է միայն մեկ բան՝ քեզ պատասխանելու, քո նախահարձակ "կռուտիտները" մանրամասնելու և ցածրորակ "բազառի" մեջ մտնելու իմաստ բացարձակապես չկա, քանի որ դու այլևս քաղաքական գործոն չես։ Նույնիսկ Քոչարյանի խոսնակն էր Փաշինյանին անեկդոտի ձևով արձագանքել։

Իր ունիկալ ապաքաղաքական թիմից բացի, բոլորին պարզ է, որ Փաշինյանի վերջին շրջանի տվայտանքներն ուղղված են միայն մեկ նպատակի՝ իր արածի ու չարածի համար պատասխանատվությունը լղոզելուն և ուրիշ ոչինչ։

 

Արթուր Գրիգորյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024