Սահմանից 500 մետր հեռու Խրամորթի փոքրիկ Նարեկի երազանքը զինվոր դառնալն է

Արմինե Մելքոնյան Մարտ 13, 2021

Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղը ունի 79 ընտանիք , որից 4-ը նոր են բնակություն հաստատել։ Գյուղի ճանապարհին կից նռան ծառերը իրենց ճյուղերից աշնան չքաղած նռներով խոնարհվել էին ։ Տեղացիները պատմում են  որ նռան բերքահավաքի շրջանում պատերազմ էր ,իսկ երբ պատերազմը ավարտվեց և վերադարձան արդեն ցուրտը բերքը վնասել էր։

Գյուղում ապրելու միակ միջոցը գյուղատնտեսությունն է ,գյուղացիներից ոչ մեկը չի մտածում գյուղը լքելու մասին և միակ բաղձալի երազանքը այս գյուղում խաղաղ երկինքն է:



Կիսվել