Սատանան ժամանակին հրեշտակ էր, բայց գոհ չմնալով իրեն տրված պատիվներից, ուզեց Աստծուն հավասար լինել

Արթուր Հայրապետյան Փետրվար 27, 2021

Հպարտ մարդկանց ծայրագույն մեղքը այն էր, որ նրանք իրենք իրենց աստվածներ են կարծում և փորձում են նստել Աստծու Աթոռին: Սատանան ժամանակին հրեշտակ էր, բայց գոհ չմնալով իրեն տրված պատիվներից, ուզեց Աստծուն հավասար լինել ու ընկավ փառքի աթոռից:

Այսօր հիվանդագին մի վիճակ է տիրում մեր շուրջը: Մարդիկ ուղղակի տառապում են «մեծության» և «ինքնահավանության» մոլուցքից: Դժվար է հասցնել այդպիսիններին, որ ամեն մարդ գնահատվում է իր արժեքների ու շնորհքների համաձայն: Համեստ մարդուն երջանիկ ապրելու համար բավական է աշխարհի մի խաղաղ անկյունը, սիրելի անձերով շրջապատված մի պատառ հացն ու հոգու խաղաղությունը:

 

Օդում ինչ-որ բան արտանետելուց զատ հասկացեք մի բան, որ խղճի հարցերում մեծամանությունը չի գործում, ոչ էլ մեկի արած-չարած գործերը նժարի թաթերին դնելու համար եք ծնվել՝ ձեր անձը բարձրացնելով, ուրիշի անձը վարկաբեկելու համար ինչերի ասես, որ ընդունակ չեք: Վերջապես հասկացեք մի բան, սրտացավությունը ինքնահասատվելու հետ կապ չունի, ոչ էլ հայրենասիրությունը կապ ունի հայրենիքի մասին դիֆերամբներ հյուսելով: Նկատեցիք, որ ժուժկալության մասին ոչինչ չասացի, որովհետև տոկունության, համբերության, զսպվածության հետ ուղիղ կապ ունի...

ԱՐԹՈՒՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024