Սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմի արդյունքում զոհված ևս 155 հերոս զինծառայողների ընտանիքներ հատուցում են ստացել 

Արթուր Հայրապետյան Մարտ 24, 2021

Սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմի արդյունքում զոհված ևս 155 հերոս զինծառայողների ընտանիքներ հատուցում են ստացել 

Ձեզ ենք ներկայացնում «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի 2021թ.-ի մարտի 24-ի դրությամբ շահառուների քանակի հաշվետվությունը։ Հիմնադրամի հիմնական շահառուների թիվը փոփոխվել է. սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմի արդյունքում զոհված ևս 155 հերոս զինծառայողների ընտանիքներ հատուցում են ստացել։ Այսպիսով` ընդհանուր հատուցումների թիվը` 2017-ն է, որից 1605-ը` այս պատերազմի արդյունքում: Ցանկին կարող եք ծանոթանալ մեր կայքում։ «Կամուրջ» ծրագրով հատուցվել են 1240 շահառուներ, նրանցից 194-ը վիրավորում ստացած զինծառայողներ են, որոնց բժշկական հաստատությունը տրամադրել է եզրակացություն առ այն, որ բուժման ավարտից հետո 1-ին կամ 2-րդ հաշմանդամության կարգ ստանալու հավանականությունը մեծ է։ 1046-ը անհետ կորած զինծառայողների ընտանիքներ են: Ցանկին կարող եք ծանոթանալ մեր կայքում։ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը ստեղծվել է հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված, անհետ կորած, հաշմանդամություն ձեռք բերած մարտիկների ու նրանց ընտանիքների սոցիալական բարօրության, կայուն և հավասար ապահովագրական հատուցումներ տրամադրելու նպատակով: Կարդացեք նաև Պահանջում ենք «Հայաստան» համահայկական հիմնադրամից ամենայն մանրամասնությամբ հաշվետու լինել, թե ինչ է եղել այդ 52 միլիարդի հետ. զոհվածների ծնողներ Պատերազմի մասին լուրը լսելուն պես ԵՊԲՀ օրդինատորը կամավորագրվել է՝ պատրաստ ցանկացած արտակարգ իրավիճակում մասնագիտական պարտքը կատարելուն Ադրբեջանի կողմից մշակութային և հոգևոր ժառանգության՝ հանցավոր միտումնավորությամբ ոչնչացումը մարտահրավեր է ողջ քաղաքակիրթ մարդկությանը. Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի կոչը «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամ.

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2021/03/24/1179394/

Կիսվել