ԱՐԹՈՒՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. Շարունակում ենք ճամարտակել

Արթուր Հայրապետյան Դեկտեմբեր 26, 2020

 

Շարունակում ենք ճամարտակել.

Սոսկալի է, երբ կան անհետ կորածներ, գերիներ, եւ չգիտենք, թե քանիսն են անգամ ու շատերս չենք էլ պատկերացնում, թե ինչ օրի են ծնողները, հետն էլ բուժման կարիք ունեցող վիրավոր զինվորներ, որոնք օր առաջ պետք է վիրահատվեն ու հնար չունեն, որովհետեւ պետությունը անտեսում է այդ մարդկանց, մենք էլ ընկել ենք թեթեւ հարցեր ենք քննարկում, իսկ երկրի ղեկավարը, որ պետք է նստած չլիներ այստեղ, այլ այս կամ այն երկրում հարց լուծողի կարգավիճակում պետք է լիներ, որովհետեւ վաղը հազար ու մի խնդրի առաջ ենք կանգնելու, իսկ այսօր արդեն երկրի անվտանգության, նստել է ու օրը մեկ մի գրառում ու լայվ է անում, ծափ տվողների ծափերին սպասելով։ Անտեր մնա իշխանական աթոռը, որ այդքան քաղցր է, ու քաղցրի վրայից չի իջնում, իսկ քաղցրի վրա լիքը վրա տվող.... բնական է։

 

Երբ լսում ես, որ երկրի ղեկվարը ասում է, թե՝ ցավոտ իրավիճակների դեպքում պետությունը կփոխհատուցի քաղաքացիների հնարավոր կորուստները. նրանք սանտրիմետրով գիտեն ինչ պիտի էլի «անեն» ու «համոզմունք ունեն», որ պետք է անեն..

Ալիեւն էլ ասեց, որ Երեւանը իրենն ա. նրա դուխով սրտակից-ները կփոխհատուցեն, խուճապի մի մատնվեք... եթե ձեզ թվում է, թե տանկով ու հրճվանքով Որոտանի ցուցանակը «զգետնող» թուրքը էդտեղ կկանգնի, դուք շատ սխալվում եք, բայց էլի հանգիստ նստեք տեղներդ, ձեր վնասը կփոխհատուցեն: Թուրքին շատ բան պետք չի՝ մեր տունն ու տեղը, մեր հողն ու ջուրը, մեր արյունը:

Կիսվել