Շուռնուխում ճանապարհը բացվել է, բայց հարցը չի լուծվել

Արթուր Հայրապետյան Դեկտեմբեր 30, 2020

Շուռնուխում ճանապարհը բացվել է, բայց հարցը չի լուծվել

168.am-ը երեկ տեղեկացրել էր, որ Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքի բնակիչները փակել էին մայրուղին:

«Թուրքի ներկայացուցիչն այստեղ հայտարարություն է անում, որ 10 օր առաջ հայտարարված է՝ բնակիչները լքեն իրենց տները, 12 տուն է: Ոչ ոք այդ մասին տեղեկացված չէր. թող մեզ ասեն, ո՞վ էր իմանում դրա մասին: Էս ճանապարհը փակված է, թող մեզ ասեն՝ ո՞վ է տեղյակ եղել այդ տասը օրվա պայմանին ու չի տեղեկացրել ժողովրդին, թող էդ մարդուն բացահայտեն»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշել էր Շուռնուխ համայնքի ղեկավար Հակոբ Արշակյանը՝ կոչ անելով ժողովրդին զենք վերցնել ու գնալ պաշտպանել Շուռնուխը:

 

Այսօր մեզ հետ զրույցում Հակոբ Արշակյանը նշեց, որ ճանապարհը բացել են, քանի որ մարզի ԱԱԾ վարչության պետը երաշխիքներ է տվել.

 

«Ամեն դեպքում այն ժամանակը, որ թուրքը եկել էստեղ տվել էր, այդ ժամանակը ձգվեց՝ մինչև տոն օրերն ավարտվեն, այսինքն՝ մինչև ամսի 2-3: Ամսի 2-ից հետո ինչ կփոխվի՝ կփոխվի, թե չի փոխվի՝ ոչ մի բան չեմ հասկանում»:

 

Համայնքի ղեկավարը նշեց, որ, ամեն դեպքում, այն 12 տների բնակիչների մի մասը, որոնց տները հենց թշնամու պահանջած տարածքում են, արդեն սկսել են հանել իրենց իրերը։

 

Հարցին, թե ուր են գնալու, նա պատասխանեց. «Չգիտեմ, հիմա՝ րոպեներ հետո, մարզպետարանից այստեղ մարդ կլինի, որ հասկանանք՝ ում որտեղ ենք տեղավորելու ամսի 2-ից հետո, եթե այդպես էլ մնա»:

168

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024