Շուռնուխի ու Որոտանի տարածքների օտարումից հետո հի՞մա էլ Գորիսի ուսուցչի տունը

Արթուր Հայրապետյան Փետրվար 08, 2021

Պետական գույքի կառավարման կոմիտեն վաճառքի է հանել Գորիսում բացառիկ նշանակություն ունեցող պատմական շենքերից մեկը։ Գորիսի ուսուցչի տան շենքը դեռեւս 1950 թվականին եղել է էքսկուրսիայի պետական ծառայության շենքը, հետո դարձել է առաջնորդարան, ավելի ուշ Գորիսի ուսուցիչների տունն է եղել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Գորիսի քաղաքապետի տեղակալ Իրինա Յոլյանը։

 

Տիկին Յոլյանը Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում նշեց, որ վաճառքի մասին տեղեկացել է պետական գույքի կառավարման կոմիտեի կայքից։

 

Տարիներ շարունակ Ուսուցչի տանը վերապատրաստվել են մարզի մանկավարժները, սակայն անցած տարի, երբ լուծարվեց կրթության ազգային ինստիտուտը, շենքը մատնվեց անգործության։ Քաղաքապետի տեղակալի խոսքով, անթույլատրելի է պատմական շենքերի վաճառքը, այն դեպքում, երբ կարող է այն հատկացվել Գորիսի եկրագիտական թանգարանին, որն այժմ քաղաքի մշակույթի տան առաջին հարկում է։ Կա նաեւ նախագիծ Գորիսում գորգերի թանգարան հիմնելու, գուցե՞ այդ նպատակով շենքը օգտագործեն։

 

https://www.aravot.am/2021/02/08/1169976/

Կիսվել