Սրանց խնդիրն Արցախը կորցնելը չի, հազարավոր զոհերը չեն, գերիներն ու անհետ կորածները չեն, տասնյակ հազարավոր վիրավորները չեն, անտուն մնացած արցախցիները չեն, զոհերի, գերիների, անհետ կորածների, վիրավորների ընտանիքները չեն, Սյունիքում հանձնված դիրքերը չեն

Արթուր Հայրապետյան Հունվար 18, 2021

Սրանց խնդիրն Արցախը կորցնելը չի, հազարավոր զոհերը չեն, գերիներն ու անհետ կորածները չեն, տասնյակ հազարավոր վիրավորները չեն, անտուն մնացած արցախցիները չեն, զոհերի, գերիների, անհետ կորածների, վիրավորների ընտանիքները չեն, Սյունիքում հանձնված դիրքերը չեն, Արցախում մնացած ՀԷԿ-ները չեն, ցորենի և այլ դաշտերը չեն, Սյունիքի թշնամուն փոխանցված ճանապարհն, Շուռնուխ գյուղի կեսն ու այլ տարածքները չեն, կազմաքանդված, հաղթանակածից պարտվածի վերածված բանակի վիճակը չի, երկրի տնտեսական վիճակը չի, թուրքիայի և ադրբեջանի հաղթելը չի, պահանջներն ու նոր ռազմական սադրանքները չեն, համատեղ զորավարժությունների մասին հայտարարությունը չի, երկրի գլխին կախված նոր պատերազմի վտանգը չի, ԱՅԼ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ է... Ես սրանց վրա չեմ զարմանում, ոչ մի ասածի կամ արածի վրա չեմ զարմանում, զուտ երկու հարց է ինձ հետաքրքրում՝ Ո՞նց սրանց ընտրեցիք ու դարձրիք իշխանություն, ի՞նչ եք հիմա զգում(ո՞նց եք համակերպվում ձեր ընտրության արդյունքի հետ)։

ԱՐՄԱՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ 

Կիսվել