«Ստեղ անապատ է, ծաղկի սերմեր ուղարկեք՝ ցանեմ»

Արթուր Հայրապետյան Դեկտեմբեր 26, 2020

 

Ժորժ Արսենի Գեւորգյանը ծնվել էր 2000թ. դեկտեմբերի 26-ին, Քաջարանում: Ժորժի մասին խոսել ենք նրա քրոջ՝ Կիմայի հետ: «Հումորով էր, բայց ամեն մարդու մոտ չէր, որ ծիծաղում էր: Մեծ շրջապատ ուներ եւ ամեն վայրկյան պատրաստ էր օգնել ընկերներից յուրաքանչյուրին: Միշտ կիսվում էր ունեցածով»,-ասում է մեր զրուցակիցը: Քույրը հիշում է եղբոր հետ անց կացրած ամեն վայրկյանը, չարաճճիությունները.

«Երբ տանը ինչ-որ առիթ էր լինում, Ժորժը սեղանից «գողանում էր» երշիկները եւ գաղտնի ուտում կամ լցնում էինք գրպաններս՝ հետո ուտելու համար: Մի անգամ մանկապարտեզի բակում խողովակով ջուր էր տեսել եւ սկսել ջրել ինձ, եւ մինչեւ կգային, որ մեզ տուն տանեին, մենք արդեն տանն էինք: Դպրոցում լավ էր սովորում, բոլոր ուսուցիչները սիրում էին նրան, շատ ընդունակ էր: Շատ էր սիրում մաթեմատիկա, անգլերեն, գրականություն: Սիրում էր նաեւ գրքեր կարդալ, հատկապես ռուսերեն: Այնքան բարի սիրտ ուներ, որ ամբողջ դպրոցին կոնֆետներ էր բաժանում»: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2020/12/26/1161570/

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024